Ֆրանսիայի հատուկ ծառայությունները հերթական ահաբեկչությունն են կանխել
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչությունը հերթական ահաբեկչությունն է կանխել, որը կարող էր ուղղված լինել իրավապահների դեմ: Այս մասին հայտնում է Europe 1 ռադիոկայանը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովին:
Նրա խոսքով՝ մի քանի ամիս շարունակվող հետաքննության արդյունքում անցյալ շաբաթ Օռլեանում 2 կասկածյալի են ձերբակալել: Հետաքննությունը կապ է գտել նրանց եւ Ֆրանսիայի մի քաղաքացու միջեւ, որը ներկայումս գտնվում է Սիրիայում:
Ենթադրաբար կասկածյալներն ահաբեկչություն էին պատրաստում իրավապահների դեմ:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վերջին 2 տարում սա 10-րդ ահաբեկչությունն է, որը կանխել են Ֆրանսիայի հատուկ ծառայությունները:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



