Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մեծն «ժողովրդավարը». ժողովրդավարության փլուզումն ու վախճանը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինքս խորապես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ո՛չ խելագար է, ո՛չ էլ միամիտ, թեպետ բրիտանացի գրող Վիրջինիա Վուլֆը կարծում է, որ «ծայրահեղ բոլոր զգացմունքները կապված են խելագարության հետ»:

Փաշինյանը շատ ավելի խելոք է, խորամանկ, բազմաշնորհ, քան շատերը կարծում են: Բայց միայն ի չարս: Նա, հավանաբար, մանրամասն ու խորությամբ ուսումնասիրել է փիլիսոփաների, քաղաքական գործիչների ու քաղաքագետների, հեղափոխականների, ամբոխավարների, արկածախնդիրների, աճպարարների ու բռնապետների ուսմունքներն ու գործելաոճը և շատ լավ տիրապետում է աճպարարության, զանգվածներին մանիպուլացնելու, խաբելու, բանսարկության, «կրուտիտների», ամեն ինչ ուրիշների, մասնավորաբար «նախկինների» վրա բարդելու և ջրից չոր դուրս գալու մեթոդներին, ժողովրդի թուլություններն օգտագործելու, նրան մոլորեցնելու ու հիպնոսացնելու, նրան ամբոխ դարձնելու հնարքներին ու «արվեստին»:

Գիտի, որ ցանկացած քաղաքական գործիչ նաև մի քիչ ավանտյուրիստ պետք է լինի, գիտի, որ, ինչպես Էմանուել Կանտն է ասել, «համեստությունը լավ բան է, սակայն լկտի պնդերեսությունը թանկարժեք ու անգնահատելի հատկություն է քաղաքական կարիերա անելու համար»։ Ն ա՝ մեծն «ժողովրդավար» Նիկոլը, շատ լավ գիտի, որ ժողովրդավարությունը միֆ է, պատրանք, իշխանության գալու գործիք ու միջոց, որ իրականում չկա ժողովրդավարություն, որ ավելի հեշտ է զանգվածներին ծառայեցնել իր շահերին, քան անհատներին, իսկ ժողովուրդն էլ իրենց իշխանության համար ընդամենը միանգամյա օգտագործման ընտրազանգված է, քանի որ ժողովրդին ընտրությունից ընտրություն են միայն հիշում: «Մարդկությանը սպառնում է երեք իրական սպառնալիք՝ գիտնականների նյութապաշտությունը, քահանաների տգիտությունը և ժողովրդավարության քաոսը»,- ասել է հին հույն փիլիսոփա, մաթեմատիկոս և միստիկ Պյութագորասը: Իսկ բրիտանացի արձակագիր, դրամատուրգ, գրականության Նոբել յան մրցանակակիր, հասարակական գործիչ Ջորջ Բեռնար Շոուն էլ գտնում էր, որ «բյուրոկրատիան բաղկացած է չինովնիկներից, ազնվականությունը ՝ կուռքերից, իսկ ժողովրդավարությունը՝ կռապաշտներից»:

Իտալիայի դիկտատոր Բենիտո Մուսոլինին էլ այն կարծիքն է արտահայտել, որ «ժողովրդավարության մեջ վանում է երեք բան՝ անողնաշարությունը, կոլեկտիվ անպատասխանատվության սովորությունը և համընդհանուր երջանկության կեղծ միֆը»: Եվ մինչ այս իշխանություններն իրենք իրենց ժողովրդավարության հիմնադիրներից են համարում, Հայաստանը՝ ժողովրդավարության բաստիոն, իսկ ԵԽԽՎ համազեկուցողները, ելնելով բացառապես այն հանգամանքից, որ Նիկոլն իրենց ձեռնտու է, ասում են, թե «Հայաստանը տարածաշրջանում ժողովրդավարության փայլող աստղ է», ժողովրդավարությունն իրականում իր հոգեվարքն ու փլուզումն է ավետում: Նիկոլն, ըստ երևույթին, առաջնորդվում է նաև XX դարի գերմանացի գիտնական և հրապարակախոս Վիլհելմ Շվեբելի այն փիլիսոփայությամբ, թե «ով կարողանում է շահարկել դժգոհների կարծիքը, որոշում է մարդկության ճակատագիրը», և դա բավականին հաջողությամբ իրականացնում է կյանքում:

Պատահական չէ, որ թեպետ քայլարած հեղափոխականները իշխանության եկան սիրո, ժողովրդավարության, համերաշխության ու հանդուրժողականության, հպարտության ու արժանապատվության կարգախոսներով, երեք միլիոն վարչապետ ունենալու, սահմանադրական բարեփոխումների, նախորդների թալանը հետ բերելու ու ժողովրդին բաժանելու, օրենքի դիկտատուրայի, հաղթանակի խոստումներով, իրականում ունեցանք ատելության, անիշխանության ու քաոսի, անհամերաշխության ու անհանդուրժողականության մթնոլորտ, պարտություն, կորսված հայրենիք, խեղաթյուրված արժեհամակարգ և նվաստացված ու բարոյազրկված ժողովուրդ: Նիկոլը գիտի, որ ժողովրդավարությունը «ժողովուրդ» ականջահաճո արմատը պարունակող մի «կախարդական» կուտ-տերմին է, որի կարիքը մարդիկ մշտապես ունեն: Հովհաննես Թումանյանը 1907 թ. «Անկեղծ չենք» հոդվածում գրել է. «Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը: Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովրդով»: Ժողովուրդն այսպես է կամենում…

Ժողովուրդը մեզ հետ է… Ժողովուրդը ձեզ կդատի… Ու՞ր ես, ժողովուրդ, անարգում են քեզ…»: Նիկոլը, կարծում եմ, խորությամբ ուսումնասիրել և սերտել է մեծն ավանտյուրիստ, ամբոխավար, բռնապետ Ադոլֆ Հիտլերի դասերը, որն ասում էր. «Ամբոխի մեջ բնազդն ամեն ինչից վեր է, և դրանից է գալիս հավատը: Երկրի վրա յուրաքանչյուր մեծ շարժում իր աճի համար պարտական է մեծ հռետորներին, այլ ոչ թե մեծ գրողներին: Եթե ցանկանում եք շահել զանգվածների սերը, ասեք նրանց ամենաանհեթեթ և անտակտ բաները: Ես եկել եմ այս աշխարհ ոչ թե մարդկանց ավելի լավը դարձնելու, այլ նրանց թույլ կողմերը շահարկելու համար: Որքան հրեշավոր ստեք, սուտը բավականաչափ երկար, բավականաչափ բարձր և բավական հաճախ ասեք, այնքան արագ քեզ կհավատան մարդիկ, որ մտավորականությունը հասարակության տականքն է, որ ոչ մեկին չսիրելը ամենամեծ պարգևն է, ինչը քեզ դարձնում է անպարտելի, քանի որ ոչ մեկին չսիրելով ՝ դու ազատված ես ամենասարսափելի ցավից: Եթե ինձ վիճակված է մահանալ, ապա թող գերմանացի ժողովուրդն էլ մեռնի, որովհետև նրանք ինձ արժանի չէին»:

Շատ բնորոշ է, համաձայն չե՞ք... Նիկոլը, հավանաբար, ինչ-որ տեղից լսել է կամ կարդացել նաև բրիտանացի փիլիսոփա և հասարակական գործիչ Բերտրան Ռասելի խոսքերը, որը գտնում էր, որ «ժողովրդավարական երկրում հիմարներն իրավունք ունեն քվեարկելու, իսկ բռնապետության ժամանակ՝ ղեկավարելու»: Իսկ իշխանությունների կարծիքով, ժողովրդավարությունն այն է, երբ երկիրը պարտության տարածներին ու աղետի հասցրածներին մեծարում են, արժանացնում են փառքի ու նորից վստահության քվե են տալիս: Իրականում ժողովրդավարությունը ամենևին էլ բոլ շևիզմը չէ. ցածր խավերի, դժգոհների, փողոցից եկածների և ամբոխի իշխանությունը չէ, ժողովրդավարությունն այն է, երբ ամեն մարդ իր տեղում է ու իր գործն է անում, երբ երկրի ընտրանին, այսինքն՝ որակյալ փոքրամասնությունն է ղեկավարում: Ինչպես հույն նշանավոր փիլիսոփա Պլատոնը կասեր, «պետություններն արդար են, երբ կառավարիչները կառավարում են, աշխատավորները՝ աշխատում, իսկ ստրուկները մնում են ստրուկ»: Հավելենք՝ իսկ փողոցից եկած զանգվածը մարդկանց մեծ բազմություն է՝ առանց հատուկ արժանիքների: Զանգվածը միջին սովորական մարդ է, նա դժգոհ է և փոքրոգի, չկայացած, անփորձ, անհայտ ծագում ու կենսագրություն ունեցող, նա չունի լայն մտահորիզոն, գիտելիքների բավարար պաշար:

Նա չի կարող բարձր արժեքներ դավանել, առաջադիմական մտքեր գեներացնել և հասարակության ու երկրի արդյունավետ կառավարում, զարգացում և առաջընթաց ապահովել: Ավելին, նա իր հետևից, որպես կանոն, բերում է ատելության ու չարության կառավարություն և կարող է իր ճանապարհին ոչնչացնել ամեն մի լավն ու գեղեցիկը, գլխատել ազգի ընտրանուն, ինչին և ականատես ենք լինում: «Փոքրամասնությունը յուրահատուկ որակներով օժտված անձանց հավաքածու է, զանգվածը ոչնչով չի առանձնանում: Պետությունը, գտնվելով «զանգվածների մարդու» ձեռքում, վիթխարի վտանգ է ստեղծում ողջ քաղաքակրթության համար: Զանգվածները հավատում են պետությանը և օգնում են նրան ջախջախել ցանկացած փոքրամասնություն կամ էլիտա: Բայց հենց այս փոքրամասնությունների ստեղծագործական ունակությունն է արարում նոր նախագծեր՝ դուրս գալով հնացած սովորույթների սահմաններից»,- ասել է իսպանացի նշանավոր գրող և փիլիսոփա Խոսե Օրտեգա և Գասետը:

Նա՝ մեծն «ժողովրդավարը», երևի թե, շատ լավ տեղյակ է Նիկոլո Մաքիավելիի այն կարծիքին, թե «մարդը կարող է վրեժ լուծել փոքր չարիքի համար, բայց չի կարող վրեժ լուծել մեծի համար...», ավելին՝ վստահ է, որ ժողովրդի հիշողությունը կարճ է, որ շատ շուտ մոռանում է կատարված հանցանքներն ու ներում դրանք: Գերտերությունների համար ժողովրդավարությունը մրցակիցներին և թույլ ու փոքր պետություններին քայքայելու ու հնազանդեցնելու միջոց է պարզապես, ինչի վառ օրինակ է արևմուտքի միջամտությամբ գորբաչովյան վերակառուցման ու դեմոկրատիայի միջոցով ԽՍՀՄ փլուզումը, Մերձավոր Արևել քի երկրների, Հարավսլավիայի, Աֆղանստանի, Հայաստանի, Վրաստանի ու Ուկրաինայի քայքայումը և այլն: Ժողովրդավարության հիմքում նախ և առաջ ընկած են ազատ և արդար ընտրությունները՝ քվեարկությունը: Իսկ ընտրություններում հաղթում են ոչ թե առաջադիմական գաղափարներն ու ծրագրերը, այլ քանակը՝ դժգոհ զանգվածների ավերիչ զայրույթն ու չարությունը՝ որակյալ փոքրամասնության նկատմամբ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, կարծում եմ, ընտրական այս համակարգը սպառել է իրեն: Ինչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել, եթե Ազգային ժողով ձևավորվում է մի քանի կուսակցապետերի քմահաճույքով, իսկ քաղաքացիական նախաձեռնությունների դերը հասցված է նվազագույնի: Պ ատահական չէ, որ մեր նախնիները համայնքի ղեկավարին /քյոխվա/ ընտրում էին ոչ թե համայնքի, այլ գյուղի ավագների՝ հեղինակություն վայելող մարդկանց կողմից: «Քվեարկությունը հիմար ձևանալու և իր հայրենիքը կործանելու ազատ քաղաքացու իրավունքի իրացումն է»,- ասել է ամերիկացի գրող, հումորային պատմվածքների հեղինակ, լրագրող Ամբրոզ Բիրսը:

Իսկ ամերիկացի ձեռնարկատեր, 1985 թվականին Forbes ամսագրի կողմից աշխարհի ամենահարուստ մարդ ճանաչված Սեմ Ուոլթոնն էլ գտնում էր, որ «փողն ու հիմարությունը տալիս են ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորությունները»: «Ժողովրդավարությունը դժոխքում է, իսկ դրախտում՝ թագավորությունը»,- ասել է Ռուս ուղղափառ եկեղեցու նահապետ վարդապետ, քարոզիչ, հոգևոր գրող, հասարակական գործիչ Հովհաննես Կրոնշտադցին: Իսկ մարդկությունը հասարակության կառավարման նոր՝ առավել արդյունավետ ձևեր ու մեթոդներ պետք է փնտրի:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха