Եվրոպայում գազի գինը 4,5 տոկոսով իջել է՝ Յամալ-Եվրոպա գազատարի աշխատանքի վերականգնման ֆոնին
ЭКОНОМИКАԵվրոպայում գազի գինը նոյեմբերի 9-ին սակարկությունների բացմանը 4,5 տոկոսով իջել է Յամալ-Եվրոպա խողովակաշարով Գերմանիա գազի մղումը վերսկսվելու և Ուկրաինայի տարածքով Սլովակիա տարանցման աճի պլանների ֆոնին, վկայում են ICE սակարանի տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերի ապառնագրի գինն իջել Է հազար խորանարդ մետրի դիմաց 900 դոլարից ցած՝ մինչև 899,6 դոլար: Յամալ-Եվրոպա խողովակաշարով գազի ուղղակի մատակարարումները Գերմանիային վերսկսվել են նոյեմբերի 8-ի երեկոյան, իսկ նոյեմբերի 9-ի առավոտյան դեմ դրանք աճել են արդեն ավելի քան 2 անգամ:
Բացի դանից, Ուկրաինայի տարածքով Սլովակիա գազի տարանցիկ մատակարարումները նոյեմբերին 9-ին աճել են օրական մինչև գրեթե 83 միլիոն խորանարդ մետր՝ 75,22 միլիոն խորանարդ մետրից, որը մղվում Էր նախորդ օրերին երկու երկրների սահմանին գտնվող գազաբաշխիչ կայանով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Գազպրոմին» հանձնարարել է նոյեմբերի 8-ին ՌԴ-ի ստորգետնյա պահեստարաններ գազի մղումն ավարտելուց հետո ավելացնել մատակարարումները Եվրոպայի ընկերության պահեստարաններին:
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Մլլերը հավաստիացրել է, որ գազի հոլդինգը կկատարի այդ հանձնարարությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: