Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Լեռնային Ղարաբաղ. մեկ տարի առանց պատերազմի և դիվանագիտական լաբիրինթոսում

АНАЛИТИКА

ԼՂ հարցով եռակողմ հայտարարության կնքման տարելիցի նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Դրան անդրադարձել է կովկասագետ, «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովը՝ նկատելով, որ ավելի վաղ Լավրովը, խոսելով խաղաղ համաձայնագրի գլխավոր արդյունքների մասին, նշել էր, որ «կայունությունը հաստատվել և պահպանվում է, ռուս խաղաղապահները նպաստում են, որ որևէ բռնի գործողութոյւններ տեղի չունենան»:

Փորձագետը շեշտում է, որ Լավրովի և իր գործընկերների միջև զրույցների նկատմամբ հետաքրքրվածությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ԶԼՄ-ներում տեղեկություն էր «արտահոսել» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին, որի ավարտին եռակողմ հայտարարության ստորագրում էր ենթադրվում: Ըստ Տարասովի՝ փաստաթղթերից մեկը պետք է առնչվի սահմանազատման և սահմանագծման գործընթացին, մյուսը՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Այնուամենայնիվ, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ եռակողմ հանդիպում տեսաժողովի ձևաչափով նախապատրաստվում է, սակայն ամսաթվերի մասին որոշում դեռևս չի կայացվել:

Տարասովն անդրադարձել է նաև պատերազմի ավարտի մեկամյակի առթիվ ՌԴ ԱԳՆ հրապարակած մեկնաբանությանը՝ առանձնացնելով որոշակի յուրահատուկ դիվանագիտական դրվագներ: «Ռուսական կողմը չի ձգտում մենաշնորհի Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման հարցում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որը մասնագետը համեմատում է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության հետ, որում ասվում է. «Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել ակտիվացնել փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ համապարփակ լուծումներ գտնելու բոլոր չկարգավորված խնդիներին»:

«Ինչպես տեսնում ենք, ամերիկյան բանաձևը հստակ է. այն ենթադրում է ինչպես Բաքվի և Երևանի հետ իր շփումների, այնպես էլ ԵԱՀԿ գծով կապերի ակտիվացում»,- նշում է Տարասովը:

Նրա կարծիքով՝ նման դիրքորոշում ունի նաև մյուս համանախագահ երկիրը՝ Ֆրանսիան: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն մատնանշել է Նյու Յորքում ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ կազմակերպված հանդիպումն Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև: Նա նաև խոսել է «այլ լուծումների մասին, որոնք ուղղված են առավել երկարաժամկետ համաձայնագիր կնքելուն»:

Մինսկի խումբը ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «համանախագահները հաստատում են իրենց հանձնառությունը կողմերի հետ աշխատելուն՝ իրենց մանդատի համաձայն», որպեսզի համապարփակ լուծումներ գտնվեն բոլոր հարցերի՝ կապված ղարաբաղյան հակամարտության կամ դրա հետևանքների հետ:

«Այսպես, մենք տեսնում ենք երկու բանակցային ձևաչափ՝ Բաքվի և Երևանի միջև: Առաջինը՝ Մոսկվա-Բաքու-Երևան, որն ի հայտ է եկել որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղ համաձայնագրի արդյունք, երկրորդը՝ ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ կամ մասնակցությամբ»,- գրում է Տարասովը:

Նա մեջբերում է փորձագետ Սերգեյ Մարկեդոնովին, որն ասել է. «Միևնույն ժամանակ և՛ 2016 թվականին, և՛ 2020 թվականին երկու համանախագահ երկիրը՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ն, Ռուսաստանին, ասես, առաջ էին թողնում, երբ պահանջվում էր կանգնեցնել անհուսալի թվացող ռազմական առճակատումը»: «Ղարաբաղի հարցում վրա Ռուսաստանը նախընտրում է պահպանել դրական դինամիկա ինչպես Երևանի, և Բաքվի հետ հարաբերություններում, այնպես էլ արտաքին խաղացողների, լինի դա Թուրքիան, Իրանը, Ֆրանսիան, թե ԱՄՆ-ն: Բացի այդ ձևաչափից, Մոսկվան զուգահեռաբար զարգացնելու է նաև այլ ձևաչափեր ոչ թե Մինսկի խմբի փոխարեն, այլ դրա հետ համատեղ»,- նշել է Մարկեդոնովը:

Սակայն, Տարասովի կարծիքով, ներկա փուլում այդ երկու բանակցային ձևաչափը թուլանում է տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Դա, մեր կարծիքով, կապված է կողմերի առաջնահերթությունները արտահայտող հստակ օրակարգի բացակայության հետ:  

«Այս առումով, միայն ենթադրություններ կան, որոնք շրջանառվում են փորձագետների շրջանում: Արդյունքում ամեն ինչ խնդրահարույց բնույթ է ստանում, նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագիր կնքելու նպատակով լիամասշտաբ բանակցություններ սկսելու սցենարը: Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա այն երբեք չի մերժել ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը, սակայն դեռևս առավել գործնական և հեռանկարային է երևում Բաքվի և Երևանի միջև երկկողմ հարաբերությունների հաստատման ծրագիրը, նրանց միջև հակամարտության խաղաղ կարգավորման որոնումը ոչ միայն ԼՂ հարցով, այլ ընդհանուր առմամբ: Մինսկի խմբի ծրագիրը ԼՂ հարցով նախկին պայմաններով փակուղի է մտել, ինչը չեն կարողանում հասկանալ համանախագահ երկրները»,- եզրափակում է քաղաքագետը:

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха