Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացները պիտի փոխլրացնեն իրար. Թուրքիայի խորհրդարանի նախագահ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունները՝ երկխոսության պատրաստ լինելու մասին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը՝ Անկարայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք ողջունում ենք նաև ադրբեջանցի և հայ խորհրդարանականների միջև շփումների սկիզբը»,- ասել է նա` նշելով, որ 2020 թ. 44-օրյա պատերազմի արդյունքները «նոր էջ են բացել Հարավային Կովկասի պատմության մեջ»։
Թուրքիայի խորհրդարանի խոսնակը նշել է, որ «խաղաղությունն ու կարգավորումը տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից են բխում»։
«Դա վերաբերում է նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի կողմից անկեղծ քայլերի դեպքում Անկարան պատրաստ է աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Երևանի հետ։ Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է փոխլրացնեն իրար»,- ասել է նա:
Ընդ որում, Շենթոփը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և ԵԱՀԿ նախագահության հատուկ ներկայացուցչին կոչ է արել հաշվի առնել նոր իրողությունները, վերլուծել միջնորդների երկարամյա ջանքերի արդյունավետության պակասի պատճառները: