«Ինժեներական քաղաք»-ը հյուրընկալել է Կարոլին Գեգինատին և Վահագն Խաչատուրյանին
ОБЩЕСТВОԱյսօր Ինժեներական քաղաքում (ԻՔ) հյուրընկալել էինք Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն տիկին Կարոլին Գեգինատին և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար պարոն Վահագն Խաչատուրյան։
Այցի շրջանակում հյուրերը ծանոթացան Ինժեներական քաղաքի հայեցակարգին, ընկերությունների կողմից առաջարկվող նորարարական և բարձր տեխնոլոգիական լուծումներին, ինժեներական բաղադրիչների արտադրության գործընթացին, ինչպես նաև Տիեզերքի թանգարանում ցուցադրված տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի բացառիկ նմուշներին։
Հյուրերի կողմից ևս մեկ անգամ ընդգծվեց Պետություն - Մասնավոր հատված գործընկերության հենքով իրականացվող ԻՔ ծրագրի կարևորությունը՝ երկրի տեխնոլոգիական առաջընթացի տեսանկյունից։
Հիշեցնենք, որ Ինժեներական քաղաքի ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, Ինժեներական ասոցիացիայի և մասնավոր հատվածի մի շարք գործընկերների համատեղ ջանքերով։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



