Տրանսգենդեր մոդելը դարձել է Armani կոսմետիկայի դեմքը (լուսանկարներ)
ФОТОԲրազիլացի մոդել, դերասանուհի և տրանսգենդեր Վալենտինա Սամպայոն դարձել է Armani Beauty կոսմետիկայի ապրանքանիշի դեմքը։ Գովազդային արշավի լուսանկարները հայտնվել են նրա Instagram-ի էջում։
Վերոնշյալ կադրերում 24-ամյա մոդելը նկարահանվել է Armani շրթներկը ձեռքին։ Նկարների հեղինակը հայտնի լուսանկարիչ Միքայել Յանսոնն է, ով բազմաթիվ առիթներով համագործակցել է Estee Lauder-ի, Coach-ի, Calvin Klein-ի և Louis Vuitton-ի հետ:
«Ինձ համար՝ որպես տրանս կնոջ, այս համագործակցությունը աներևակայելի կարևոր իրադարձություն է: Իմ անձնական երազանքն իրականացավ», - ընդգծել է Սամպայոն հրապարակմանը կից կատարված գրառման մեջ:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Armani Beauty-ի ղեկավարությանը ներառականությունն ընդունելու և ստեղծագործական ինքնարտահայտման հնարավորություն ընձեռելու համար։
Հիշեցնենք, որ 2019 թվականին Սամպայոն դարձավ Victoria's Secret-ի առաջին տրանսգենդեր մոդելը։ Նա նաև համագործակցել է Dior, L'Oreal, Coach, Calvin Klein և Louis Vuitton նորաձևության ապրանքանիշերի հետ և զարդարել է բազմաթիվ փայլուն ամսագրերի շապիկներ:
Սամպայոյին Instagram-ին բաժանորդագրվել է ավելի քան 440 հազար մարդ։ Նա իր օգտահաշվում պարբերաբար կիսվում է նորաձևության նկարահանումների տպավորիչ կադրերով: