Լեհաստանը քննարկում է Բելառուսի հետ սահմանը փակելու հնարավորությունը
МЕЖДУНАРОДНОЕԼեհաստանի իշխանությունները, միգրացիոն ճգնաժամի պատճառով, քննարկում են Բելառուսի հետ սահմանը լրիվ փակելու հնարավորությունը: Նոյեմբերի 10-ին այդ մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պետր Մյուլլերը «Վիրտուալնայա Պոլշա» պորտալին տված հարցազրույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Այդ սցենարը հաշվի է առնվում»,- ասել է նա՝ պատասխանելով այդ միջոցների հնարավորության մասին հարցին:
«Մենք Բելառուսի իշխանություններին տեղեկատվություն ենք ուղարկում այն մասն, որ այդ սպառնալիքը գոյություն ունի, եթե Բելառուսի իշխանությունները չդադարեցնեն իրենց գործունեությունը»,- նշել է Մյուլլերն՝ ընդգծելով, որ լեհական կողմն առայժմ ոչ մի պատասխան չի ստացել բելառուսական կողմից:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



