«Իրանական անօդաչուները փուշ են դարձել մեր թշնամիների մարմնում». իրանցի գեներալ
МЕЖДУНАРОДНОЕԻրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիրալի Հջիզադեն հայտարարել է, որ Իրանի նկատմամբ զենքի էմբարգո սահմանելու թշնամու փորձերը ձախողվել են:
Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, գեներալի խոսքով՝ Իրանի ռազմական ուժը սահմանափակելուն ուղղված ցանկացած բանակցություն ապարդյուն է:
«Այսօր երկրի անվտանգությունն օրինակ է ծառայում, և մենք բանակցելու կարիք չունենք մեր ռազմական հզորության չափի շուրջ: Իսլամական Հանրապետության անօդաչուները փուշ են թշնամիների մարմնում, և նրանք ասում են, որ մենք պետք է սահմանափակենք դրանք»,- ասել է իրանցի գեներալը հինգշաբթի՝ իրանական հրթիռային արդյունաբերության հիմնադիր Հասան Թեհրանի Մողադամի նահատակության 1-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



