Մահացել է Moody Blues ռոք խմբի հիմնադիր Գրեմ Էդջը
ОБЩЕСТВОՄահացել է բրիտանական Moody Blues ռոք խմբի համահիմնադիր Գրեմ Էդջը։ Նա 80 տարեկան էր։ Մահվան պատճառները չեն մանրամասնվում։ Էդջը ծնվել էր 1941 թվականին։ 64 թվականին Բիրմինգհեմում ձեւավորել է The R&B Preachers խումբը, որը հետագայում վերանվանվում է Moody Blues։ Այժմ այն մոլորակի ամենահին ռոք-խմբերից մեկն է։
Գոյության ողջ ընթացքում վաճառել է 70 միլիոն օրինակ իր հավաքածուներից, որոնցից 17-ը ոսկե ֆոնդ են մտել։ Էդջը խմբի միակ անդամն է եղել, որ մշտապես խմբի կազմում է եղել։ Խմբի վերջին երաժշտական հավաքածուն թողարկվել է 2003 թվականին։ Էդջը համերգային շրջագայությունները դադարեցրել է 2018 թվականին։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



