Աֆղանստանի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել. տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
МЕЖДУНАРОДНОЕՄզկիթում պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել եւ վիրավորվել Աֆղանստանի Նանգարհարի նահանգի Սփինհարի շրջանում, որը գտնվում Է երկրի արեւելքում: Նոյեմբերի 12-ին իր Էլեկտրոնային տարբերակում այդ մասին հայտնել է տեղական Etilaat Roz թերթը՝ վկայակոչելով տարածաշրջանի աղբյուրներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես ճշտվում է, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 13:30-ին (Երևանի ժամանակով 13:00-ին) հոծ բազմության մեջ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Պատահարի այլ մանրամասնություններ առայժմ չեն հայտում: «Թալիբան» արմատական շարժման կողմից օգոստոսին Աֆղանստանում իշխանության զավթման պահից սա արդեն հինգերորդ խոշոր պայթյունն է երկրի կրոնական կառույցում:
Մինչ այդ ահաբեկչական գործողությունները տեղի Էին ունենում հիմնականում շիաների մզկիթներում, ինչի հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է ավելի քան 250 մարդ, հարյուրավորները՝ վիրավորվել: Այդ դեպքերից յուրաքանչյուրում կատարվածի համար պատասխանատվությունն ստանձնել են «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորման զինյալները, որն «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ճյուղավորումն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: