Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Երևանի համաձայնությունը կարող էր բերել Ռուսաստանի և Հայաստանի համար բարոյահոգեբանական, մարտավարական, ռազմաքաղաքական և դիվանագիտական առավելությունների պահպանման․ «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

ccbs.news-ն «Հայաստանը կարող է դառնալ սակարկության մանրադրամ Արևմուտքի հետ Ռուսաստանի մեծ խաղում» վերնագրով հոդվածում գրում է, որ 2020 թվականի աշնանը Ղարաբաղում 44-օրյա պատերազմի արդյունքները փոխել են աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան և ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում։ Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը ուղղակի ռազմական աջակցություն էր ցուցաբերում Երևանին և ձգտում էր ուժերի որոշակի հավասարակշռություն ստեղծել Հայաստանի լիակատար պարտությունը կանխելու համար, ռազմական արշավի արդյունքը շատ ողբալի է դարձել նրա դաշնակցի համար և նեղացրել Հարավային Կովկասում հայկական գործոնի միջոցով Մոսկվայի ռազմավարական շահերը իրագործելու հնարավորությունների շրջանակը։

Եվ եթե նախկինում Ռուսաստանի Դաշնությունը առաջատար ռազմաքաղաքական ուժ և առանցքային գործոն էր այդ տարածաշրջանում, ապա ներկայումս, մի շարք փորձագետների կարծիքով, Մոսկվան ստիպված է իր ավանդական քաղաքականությունն այդ տարածքում հարմարեցնել փոփոխված պայմաններին։ Թեև Մոսկվան խաղաղապահ զորախումբ է մտցրել հակամարտության գոտի և պահպանում է հետպատերազմյան խաղաղ կարգավորման գործում իր հատուկ դերը, նա կորցրել է իր աշխարհաքաղաքական առաջնորդի դերը Հարավային Կովկասում և ստիպված է հաշվի առնել նաև Թուրքիայի շահերը։ Հիմա Մոսկվայում հիմք չեն տեսնում ամրապնդվելու և ներդրվելու պարտված Հայաստանում, որն այլևս ի վիճակի չէ խմբավար լինել այն գործառույթների իրականացման գործում, որոնց վրա Մոսկվան նախկինում կարող էր հույս դնել։ Այդ մասին են վկայում մի շարք դիտարկումներ։ Այսպիսով, Կրեմլը գործնականում դադարել է արձագանքել Բաքվի և Անկարայի դեմարշներին՝ կապված Երևանի հետ։

Ըստ ռուս վերլուծաբան Ժելենինի, նման սպառնալից բռնի շարժումներին արձագանքելու փոխարեն Ռուսաստանը սահմանափակվում է Երևան ուղարկելով «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերին, որն ընդգծված հանգստությամբ քննարկում է միայն երկկողմանի տնտեսական խնդիրները: Մոսկվան, մեղմ ասած, չի խոչընդոտում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Էրդողանի նախաձեռնության զարգացմանը, որն ունի երկու պետությունների միջև սահմանների հետագա բացման հեռանկար։ Նա նաև չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցով։ Ռուսաստանը ներկայումս ո՛չ իմաստ, ո՛չ էլ գործնական օգուտներ չի տեսնում նորաստեղծ տարածաշրջանային Անկարա-Բաքու-Իսլամաբադ դաշինքին դիմակայելուց, որը ներառում է նաև Քաթարը:

Մոսկվան հիմա իր գլխավոր շախմատային խաղն է խաղում Արևմուտքի հետ։ Այդ առումով հավել յալ սրումը հարավում և թույլ ու ռեսուրսներ չունեցող դաշնակցին աջակցելը ռուսական քաղաքական վերնախավի կողմից դիտվում է որպես միջոցների անթույլատրելի վատնում։ Հակառակը, հարավային ուղղությամբ որոշակի զիջումները արևմտյան ուղղությամբ Մոսկվային նաև օգուտներ են խոստանում։ Մոսկվան առիթը բաց չի թողնի օգտագործելու Անկարայի հետ հարաբերությունները, որպեսզի խարխլի իր արևմտյան դաշնակիցների միասնությունը։ Մոսկվայի այդ դիրքորոշման վրա ազդում է նաև մեկ այլ լուրջ գործոն. կա ևս մեկ լուրջ խաղացող, որը դժգոհ է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակից և իրեն համարում է «մեկուսացված» նոր ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակից։ Դա Իրանն է, որը վերջին մեկ ամսում գնացել է Ադրբեջանի, հետևաբար և Թուրքիայի հետ հարաբերությունների ակնհայտ սրման։ Ըստ ամենայնի, Իրանը կարծում է, որ Ռուսաստանը «զիջել» է իր ընդհանուր շահերը Հարավային Կովկասում, և այժմ Թեհրանը լրջորեն հույսը դրել է Չինաստանի աջակցության վրա։

Ենթադրվում է, որ Ռուսաստանի ակնհայտ չեզոքության ֆոնին Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Իսրայելի, Ադրբեջանի և Պակիստանի ակտիվ քաղաքականությունը հանգեցնում է Հարավային Կովկասում չինական և իրանական շահերի դուրս մղմանը։ Ժամանակը ցույց կտա, թե որքան ընդունակ կարող է լինել չին-իրանական տանդեմը Հարավային Կովկասում, բայց ոչ պակաս կարևոր է նաև այն, որ Ռուսաստանը ակնհայտորեն չի ցանկանում Չինաստանի հզորացումը Կովկասում։ Ըստ ամենայնի, Մոսկվային ավելի հարմար է տարածաշրջանի ճակատագիրը որոշել Անկարայի հետ, քան ծանրքաշային Չինաստանի։ Ռուսաստանը և Թուրքիան Մերձավոր Արևելքի, Մագրիբի, Կովկասի, Միջերկրական և Սևծովյան տարածաշրջաններում ունեն բազմաթիվ հարցեր և խնդիրներ, որոնք կարող են լուծվել փոխզիջումների և համագործակցության մեթոդներով։ Ավելին, ռուս-թուրքական համագործակցության ընդլայնումը խորացնում է այն սեպը, որն արդեն առկա է Թուրքիայի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում։ Այդ առումով, ցավոք, Հայաստանը կարող է սակարկության մանրադրամ դառնալ Ռուսաստան-Արևմուտք մեծ խաղում։

44-օրյա պատերազմի ընթացքում իրավիճակը մասամբ փրկելու, տարածաշրջանում ստատուս-քվոն և ուժերի նախկին հավասարակշռությունը պահպանելու մի քանի հնարավորություն եղել է։ Երևանը լուրջ սխալ է թույլ տվել հոկտեմբերի սկզբին, երբ մարտերը տարբեր հաջողություններով էին ընթանում, և Ադրբեջանը լուրջ կորուստներ էր կրել։ Հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահը փորձել է հասնել ռազմական գործողությունների դադարեցման, սակայն Երևանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մերժել է Պուտինի այդ նախաձեռնությունը։ Երևանի համաձայնությունը կարող էր բերել Ռուսաստանի և Հայաստանի համար բարոյահոգեբանական, մարտավարական, ռազմաքաղաքական և դիվանագիտական առավելությունների պահպանման, Ադրբեջանի համար շատ անորոշ իրավիճակ կստեղծվեր, և Բաքուն կբախվեր լուրջ ներքաղաքական առճակատման և հանրային դժգոհության։

Այնուամենայնիվ, հոկտեմբերի սկզբին Երևանի անհեռատեսությունը հանգեցրել է Հարավային Կովկասում ռուսական շահերի հետագա լուրջ կորուստների և Հայաստանի վրա խաղադրույք կատարելուց հրաժարվելուն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%