«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում կտնկվի ևս 250,000 ծառ
ОБЩЕСТВОԱյսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Երևանի անտառպետության և «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում մասնակցել է «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում կազմակերպված աշնանային համապետական ծառատունկին։
Շրջակա միջավայրի նախարարության կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների աշխատակիցները Երևանի անտառպետության տարածքում տնկել են մոտ 1000 տնկի, հիմնականում հացենի։
Ծառատունկի այս փուլում կտնկվի 250.000 տնկի:
Վերլուծելով գարնանային ծառատունկի արդյունքներն, այս անգամ ընտրվել է հիմնականում փակ արմատային համակարգով տնկանյութ, որն ունի 80-90% կպչողունակություն։
Համապետական ծառատունկին մասնակցության հայտ էին ներկայացրել մի շարք կազմակերպություններ, և այսօր հարյուրավոր քաղաքացիներ իրենց մասնակցությունն են բերել ծառատունկին։Վստահ կարող ենք ասել, որ մոտենում ենք «10 մլն ծառ» նախաձեռնության առաջին 1 միլիոնին։
Համազգային այս նախաձեռնությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը ցանկություն ունի ներազդել հասարակության վարքին և ամեն հաջորդ անգամ ընդգրկել Հայաստանի կանաչ ապագայով մտահոգ քաղաքացիների մասնակցության ավելի լայն շրջանակ։
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



