Ադրբեջանը հետպատերազմական իրավիճակում լուծել է իր նվազագույն խնդիրը՝ դիրքավորվել գրեթե բոլոր ռազմավարական բարձունքներում. Տիգրան Աբրահամյան
БЛОГԱդրբեջանը բացահայտորեն հայտարարում է, որ սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի մասով ունի իր առաջնահերթությունները և այդ խնդիրները լուծելու ճանապարհին իրեն իրավունք է վերապահում վարվել այնպես, ինչպես որ հարկն է համարում։Այս մասին գրառում է արել «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ադրբեջանը հետպատերազմական իրավիճակում լուծել է իր նվազագույն խնդիրը՝ դիրքավորվել գրեթե բոլոր ռազմավարական բարձունքներում, նախաձեռնությունն իր ձեռքը վերցրել և շարունակում է Հայաստանի հետ խոսել շանտաժի, սպառնալիքի և ուժի լեզվով։
Հայաստանի իշխանությունը ստեղծված իրադրությունում ավելի շատ ջանք գործադրում է իրականությունը քողարկելու, հասարակությանը ստով և կեղծիքով «կերակրելու», քան իրավիճակին համահունչ քայլեր ձեռնարկելու և մեր երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու ու վերականգնելու համար»,-գրել է Աբրահամյանը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



