Նավթն էժանանում է
ЭКОНОМИКАԵրկուշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները շարունակում են ընկնել, ինչին նպաստում են Չինաստանում էներգիայի արդյունահանման աճի մասին տվյալները, վկայում են աճուրդները տվյալները։
Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինն ընկել է 0.82 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով 81.5 դոլարի, WTI տեսակի հունվարյան ֆյուչերսների գինը՝ 0.79 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով 79.06 դոլարի։
Չինաստանի վիճակագրության պետական բյուրոյի՝ այսօր առավոտյան հրապարակած տվյալների համաձայն` նավթի արդյունահանումը երկրում հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5 տոկոսով, իսկ 2019 թվականիի համեմատ՝ 4.2 տոկոսով՝ կազմելով 166.19 մլն տոննա։ Բացի այդ, տարեսկզբից բնական գազի արդյունահանումը տարեկան կտրվածքով աճել է 9.4 տոկոսով, իսկ ածխինը՝ 4 տոկոսով։