Ողբերգական վթար Խանջյան գյուղի սկզբնամասում. կա 1 զոհ, 1 վիրավոր
ОБЩЕСТВОԱրմավիրի մարզում, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12:30-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Խանջյան գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, մեկ հոգի էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորն ու մահացածը ազգականներ են:Նրանցից մեկն էլ անչափահաս է:
Կայքը ներկայացնում է տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը:
1
Во Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрд
2
Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»
3
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
4
Доказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже
...
5
Team Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; разм...



