Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Օրթոպեդիկ և վնասվածքաբանական խնդիրների բարձրակարգ բուժում Արամյանց ԲԿ-ում

ОБЩЕСТВО

Մենք հաճախ անտեսում ենք մեր առողջական խնդիրները, ականջ չենք դնում մեր օրգանիզմի ուղարկած ահազանգերին, դիմանում ենք ցավին, ամեն կերպ հետաձգում բժշկին այցելելը և մի պատահական օր նրա մոտ հայտնվում արդեն շտապ կարգով ավելի բարդացած վիճակում։«Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականը զրուցել է  «Արամյանց» ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Աշոտ Սերգեյի Սոֆյանի  հետ օրթոպեդիկ խնդիրների՝ այդ թվում արթրոզների, օստեոպորոզի, օստեոխոնդրոզի մասին։

«Արամյանց» ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի իրականացնում է սպորտային, կենցաղային, ավտովթարի հետևանքով առաջացած կոտրվածքների, հոդախախտերի (խոշոր հոդեր,վերին և ստորին ծայրանդամների հոդեր) կոնսերվատիվ և վիրահատական բուժում։ Վիրահատական միջամտությունները՝ օսթեոսինթեզ, արթրոսկոպիա, խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում, իրականացվում են նորագույն տեխնոլոգիաներով ու մեթոդներով: Բարձր արդյունավետությամբ բուժվում են արթրոզները, արթրիտները, օսթեոպորոզները, օսթեոխոնդրոզները, հոդախախտերը, հետտրավմատիկ բարդությունները (օստեոմիելիտ, չսերտաճող կատարվում), կատարվում է նաև ոտնաթաթի դեֆորմացիաների և կեցվածքի շտկում:

Բավական հաճախ այս բաժանմունք դիմում են արթրոզ-արթրիտ ունեցող պացիենտները։ Այս հիվանդությունն արտահայտվում է ծնկան շարունակական ցավով։ «Ցավի պատճառը հոդերում տեղի ունեցող դեգեներատիվ փոփոխություններն են՝ աճառային շերտի մաշումը և բորբոքումը: Ի դեպ ցավն այնքան ուժեղ է լինում, որ խանգարում է անգամ քայլել։ Եթե վիրահատության ցուցում չկա (ներհոդային կոտրվածք առկա չէ), մենք կատարում ենք համալիր կոնսերվատիվ բուժում, որը կանգնեցնում է հոդաճառի քայքայման պրոցեսը և  պահպանում այն այդ վիճակում։ Անհնար է մեկ այցով ու մեկ ներարկումով հաղթահարել տարիների ընթացքում կուտակված խնդիրներ ։ Ներարկումները համադրվում են դեղորայքային բուժմամբ, սննդակարգի նշանակմամբ, քաշի վերահսկմամբ, մարզումներով, անհրաժեշտության դեպքում ֆիզիոթերապիայով: Բուժման կուրսը, կախված հիվանդության բարդությունից, կարող է տևել 2- 4 շաբաթ: Կատարվում է նաև արթրոսկոպիա՝ էնդոսկոպիկ միջամտություն, որի ժամանակ կատարվում են ներհոդային մանիպուլիացիաներ, աճառների մաքրում, մահիկների հեռացում և այլն: Իսկ եթե ուշ են դիմում, երկար դիմանում ցավին, տուժում է հոդի շարժողունակությունը, պարզապես չեն կարողանում ոտքը շարժել, և միակ փրկությունը դառնում է էնդոպրոթեզավորումը»,- պարզաբանում է «Արամյանց» ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Աշոտ Սերգեյի Սոֆյանը։ Բազմամյա փորձ ունեցող բժիշկը փաստում է, որ մարդիկ ավելի հաճախ ուշ են դիմում, որովհետև չեն սիրում բժշկի դիմել, պատրաստ է օգտագործել տարբեր քսուքներ, ժողովրդական միջոցներ, բայց բժշկի չդիմել․ «Հիշեք՝ եթե հոդում այդ պրոցեսը սկսվել է այն անդառնալի հետևանքներ է թողնում: Որքան վաղ սկսեք կոնսերվատիվ բուժումը և կանգնեցնեք պրոցեսը, այնքան երկար կպահպանեք հոդը և կհետաձգեք էնդոպրոթեզավորման անհրաժեշտությունը»:

Բժիշկ Սոֆյանի ղեկավարած բաժանմունք հաճախ դիմում են նաև օստեոպորոզ ունեցող պացիենտներ։ Օստեոպորոզը սիրտանոթային հիվանդություններից հետո առողջապահական խնդիրների շարքում գրավում է 2-րդ տեղը: Այն քրոնիկ զարգացող համակարգային հիվանդություն է, առավելապես ի հայտ է գալիս 50-55 տարեկանից հետո և ավելի հաճախ արտահայտվում է կանանց օրգանիզմում կլիմաքսից հետո: Օստեոպորոզի ժամանակ խանգարվում է ոսկրային զանգվածի նյութափոխանակությունը, ոսկրերը չեն ստանում համապատասխան քանակությամբ կալցիում, ոսկրային զանգվածը արդյունքում չի ամրանում և սկսում է քայքայվել՝ դառնալով փխրուն ու ցանցկեն: Օստեոպորոզի վտանգավորությունն այն է, որ չունի բնորոշ ախտանշաններ, որոնք կվկայեին պրոցեսի մեկնարկի մասին: Այն սովորաբար բացահայտվում է միայն տարբեր հատվածներում (հաճախ ազդրի,  ողնաշարի) կոտրվածքի դեպքում։ Ցավոք, հենց կոտրվածքն էլ դառնում է վնասվածքաբան-օրթոպեդի դիմելու հիմնական պատճառ, ինչն արդեն բավական ուշացած փուլ է:

Եթե օստեոպարոզի դեպքում հիվանդությունը զարգանում է առանց ախտանշանների, ապա մյուս խնդիրը՝ օստեոխոնդրոզը, արտահայտվում է ցավով մեջքի շրջանում։ Այս հիվանդության ժամանակ միջողային սկավառակներում, հարակից հոդային մակերեսներին և ողնաշարի կապանային համակարգում: Միջողային աճառները բարակում են, ձևախախտվում, սեղմում նյարդերին: «Կարելի է ասել այն դարի խնդիր է ու հանդիպում է երկրի  բնակչության 80 տոկոսի մոտ և գլխավոր պատճառներն են  կա՛մ նստակյաց կյանքը, կա՛մ ծանր ֆիզիկական աշխատանքը: Օստեոխոնդրոզի առաջացման պատճառներ կարող են լինել նաև նյութափոխանակության խանգարումները, ինֆեկցիոն հիվանդությունները, ողնաշարի վնասվածքները և անխուսափելի գենետիկ նախատրամադրվածությունը: Իհարկե, օստեոխոնդրոզի, ինչպես ոսկրային համակարգի հիվանդությունների մեծ մասի դեպքում վերջնական բուժումն անհնար է, որովհետև ոսկրերում կատարվում են անդառնալի փոփոխություններ: Բուժումների նպատակը դառնում է հիվանդության ընթացքը կանգնեցնելն ու ախտանշանները մեղմացնելը: Հիմնական բուժումը ներարկումներն են, որոնք զուգակցվում են, հանգստի ու աշխատանքային հիգիենայով (երկար, անհարմար դիրքով չնստել), ֆիզիկական վարժություններով»:

«Արամյանց» ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք շտապ կարգով դիմում են նաև բաց ու փակ կոտրվածքներով։ Բաց կոտրվածքները ֆիքսում ենք արտաքին ֆիքսացիայի ապարատներով (Իլիզարովի, Հոֆմանի, ԱՕ) ։ Իսկ փակ կոտրվածքները կարող են լինել ջնջխված, փշրված ոսկրեր ։ Փակ կոտրվածքները հետազոտվում են ԷՕՓ (էլեկտրաօպտիկական փոխարկման) ռենտգեն սարքով, որի շնորհիվ կարողանում են կատարել ոսկրերի ճիշտ համադրում: Դրանից հետո էլ իրականացվում է օստեոսինթեզ՝ մետաղական կոնստրուկցիաներով ֆիքսում։ Այս բաժանմունքը  եզակի է նաև նրանով, որ մասնագիտացած է հետվնասվածքային բարդությունների բուժման մեջ։  Պատահում է, որ կոտրվածքը չի սերտաճում կամ սերտաճած ոսկրի շուրջ սկսում է զարգանալ օստեոմիելիտ՝ ոսկորի բորբոքում ու քայքայում: «Հետվնասվածքային բարդությունների պատճառները տարբեր են. օրգանիզմի առանձնահատկություններով պայմանավորված դեֆիցիտ, ոսկրաբեկորների միջև մկան կամ այլ հյուսվածք, ոսկորի մեծ հատվածի կորուստ, ոսկրաբեկորների արյան մատակարարման խանգարումներ և այլն: Դրանք խանգարում են, որ ստեղծվի ոսկրակոշտուկ,  արդյունքում առաջանում է կեղծ հոդ, որի շուրջ ցավ է զգացվում, խախտվում է վերջույթի ֆունկցիան, շարժումները դառնում են ոչ բնական: Բուժումը միայն վիրահատական է: Ֆիքսում ենք ոսկրաբեկորները ու փոխպատվաստում է կատարվում պացիենտի կոնքոսկրից կամ նման օտար մարմնով»:

Ցանկացած խնդիր, որով դիմում են այս բաժանմունք, լուծվում է արդիական արդյունավետ մեթոդներով, որոնք զուգակցվում են բաժանմունքի փորձառու մասնագետների հմտության հետ։ Մասնագետներ, որոնք առաջնորդվում են հետևյալ սկզբունքով․ «Լավ բժիշկ լինելու համար պետք է մարդկայնորեն հասկանալ հիվանդին, նրա վիճակը: Դա բուժման կեսն է: Եվ իհարկե քո գիտելիքների, փորձի ու հմտությունների ներդրմամբ նրան օգնես՝ անելով առավելագույնը»: 

Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе