Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Սրընթաց ու չկառավարվող գնաճ. համեմատությունները տեղին չեն». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում գնաճը ոչ թե ամսական կամ տարեկան համեմատություններում է ակնառու, այլ նաև ամենօրյա կտրվածքով: Անշուշտ, չի գտնվի մի քաղաքացի, որն ամենօրյա գնումների ժամանակ չնկատի ապրանքների գների աճը: Ցավոք, թանկացումներն առաջին հերթին ամենօրյա սպառման ապրանքներին են բաժին հասնում: Օրինակ՝ կարող ենք ականատես լինել, որ մեկ օրվա մեջ հացը թանկանում է շուրջ 20 դրամով: Նույնը վերաբերում է առաջին անհրաժեշտության այլ ապրանքների: Անդրադառնալով ամենօրյա ռեժիմով արձանագրվող գնաճին՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ այս իրավիճակը կախված է տնտեսությունում առկա ընդհանուր վիճակից:

«Տնտեսությունում առկա իրավիճակը չափազանց բացասական է: Իհարկե, կարող են հասարակությանն ապակողմնորոշող հանգամանքներ լինել, ինչի արդյունքում կարող են ոչ մասնագետների մոտ թյուր կարծիքներ ստեղծվել, թե վիճակն այդքան էլ օրհասական չէ: Խոսքը, մասնավորապես, էկոնոմիկայի նախարարի, վարչապետի հայտարարությունների մասին է: Մինչդեռ իրականում բոլորի համար հասկանալի է, որ արդյունավետ, էական, մեզ համար առաջնահերթ տնտեսական քաղաքականության բացակայության պայմաններում, բնականաբար, պետք է նման գնաճ լիներ: Ու որքան էլ Կենտրոնական բանկն իր գործիքակազմով փորձում է ամեն գնով զսպել գնաճը, որոշակի դրական արդյունքների հասնել, միևնույնն է, այս պահին զսպելն իրատեսական չէ: Չզսպվող գնաճը հիմնականում պայմանավորված է տնտեսության շատ վատ վիճակով, իսկ այդ վիճակից այս պահին դուրս գալու առնվազն տեսանելի հեռանկար չկա»,ասաց տնտեսագետը:

Այս համատեքստում նա անդրադարձավ այժմ քննարկվող 2022 թվականի բյուջեին: «2022 թ. բյուջեի շրջանակներում խոսում են այս կամ այն ուղղության մեջ ավելացումներ հատկացնելու մասին: Դրանք պարզապես բառերի կույտ են, որոնք թեպետ ոչ մասնագետների համար կարող են լավատեսական սպասումներ ստեղծել, բայց իրականում մենք չզսպվող գնաճ ունենք: Գնաճը, առհասարակ, տնտեսագիտական կատեգորիա է և կարող է արձանագրվել: Բայց ցանկացած պարագայում գնաճն ուղեկցվում է եկամուտների բարձրացմամբ, որ այդ ճեղքվածքը փակվի: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում նման բան գոյություն չունի: Փաստորեն, մենք ունենք ցածր եկամուտներ, աղքատության բավականին բարձր մակարդակ և սրընթաց ու չկառավարվող գնաճ: Այս ամենին գումարվում է նաև տնտեսության ակտիվության ցուցանիշը, թեպետ հարկ է նշել, որ այդ ցուցանիշը ցույց չի տալիս տնտեսության իրական վիճակը: ՏԱՑ-ը կարող էր բարձր լինել ոչ արտադրական ոլորտների աշխուժության հաշվին: Օրինակ են խաղատները, զվարճանքի վայրերը, որտեղ, սակայն, հավել յալ արժեք չի ստեղծվում: Սրանք կարող են տնտեսական քվազի ակտիվության բարձր ցուցանիշ ցույտ տալ: Այս տեսանկյունից տեղին է հիշել հունական առասպելաբանության մեջ հայտնի «սիզիփոսյան աշխատանք» արտահայտությունը: Դա առոչինչ աշխատանքի մասին է: Հիմա, ըստ էության, ՏԱՑ-ը զուտ «սիզիփոսյան աշխատանքի» ցուցանիշ է»,-ընդգծեց Վ. Բոստանջյանը:

Նրա խոսքով, բոլոր դեպքերում գնաճային նման ֆոնը կարող է, այսպես ասած, պայթյունների հանգեցնել: «Խոսքը սոցիալական բունտերի հնարավորության մասին է: Մեծ հաշվով, հասարակության արդեն զգալի մասը հասկացել է, որ, ըստ էության կերակրվել է սուտ բառերով, սուտ մտքերով: Իհարկե, բոլոր դեպքերում, հասարակությունը փոքր-ինչ դժվարությամբ է ուզում իր սխալն ընդունել: Բայց այս ամենը վերջ ունի: Ժողովրդական խոսքով ասած՝ բաժակը որքան էլ մեծ լինի, ծորացող ջուրը որքան էլ բարակ լինի, այդուհանդերձ, վերջում անպայման լցվում է: Իհարկե ցանկալի չէ նման իրավիճակներ ունենալը, բայց ամեն ինչ գնում է դրան: Խոսքը, իհարկե, այս պարագայում սոցիալական ու տնտեսական իրավիճակից բխող հնարավոր բողոքի ալիքի մասին է, բայց մեզ մոտ խնդիրներն ու ուղղությունները փոխկապակցված են: Երկիրը կտոր առ կտոր հանձնվում է, ինչը չի կարող կապ չունենալ նաև տնտեսական իրավիճակի հետ: Հնարավոր չէ մի տեղ խոցելիություն ունենալ, մյուս ուղղության մեջ՝ հրաշք: Նման բան չկա, բոլոր ուղղություններում ծանր վիճակ է»,ասաց Բոստանջյանը:

Տնտեսագետը տեղին չի համարում այն համեմատությունները, որոնք արվում են՝ հղում անելով համաշխարհային տնտեսական իրավիճակին: Հաճախ պաշտոնյաները երկրում առկա գնաճը պայմանավորում են արտաքին շուկաների հետ: «Մեզ մոտ համեմատական վերլուծությունը հատկապես տնտեսական ցուցանիշների կտրվածքով ընդհանրապես տեղին չէ: Նույն ԱՄՆ-ում, իհարկե, կարող է գնաճ գրանցվել, բայց այնտեղ աշխատավարձն ավելի բարձր տեմպերով զարգանա: Կամ՝ ԵՄ երկրներում, քաղաքակիրթ, զարգացած երկրներում, այո, կարող է լինել գնաճ: Այն մի ինստիտուտ է, որը կարող է նպաստել տնտեսության աշխուժացմանը, աշխատանքի արդիականացմանը, ընդարձակմանը, բայց դա պետք է զուգահեռվի եկամուտների բարձրացմամբ: Մեր պարագայում չի կարելի նման համեմատություններ անել՝ հաշվի առնելով մեր քաղաքացիների եկամուտները»,-ասաց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%