Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Կյանքի վերադառնալու խթանն արվեստն է». բեմադրություն՝ նվիրված հայտնի հայ կանանց. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Նաիրյան» վոկալ անսամբլը հիմնվել է 2015 թ.-ին Մուղդուսյան արվեստի կենտրոնի մշակութային ծրագրերի շրջանակում: «Կազմում հինգ կանայք ենք, սա դարձավ մի հարթակ, որտեղ կարողացանք կայանալ որպես երգչուհիներ, մասնագետներ: Արդեն մի քանի տարի է՝ միասին երգում ենք»,- «Փաստի» հետ զրույցում ասում է անսամբլի գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանը, որը նաև «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի համահիմնադիրն է: Հետաքրքրվում ենք՝ անսամբլի ձևավորման ամենասկզբում կայի՞ն մտավախություններ, անհանգստություն՝ իսկ եթե ինչ-որ բան չստացվի՞, ի վերջո, մեր օրերում երգչախմբային արվեստն, ավաղ, կարծես, երկրորդ պլան է մղվել:

«Մտահոգություններ, անշուշտ կային: Բայց մեր առջև դրված հիմնական խնդիրներից մեկն էր տարածել հայ դասական երաժշտությունը, չէինք կարող ակնկալել, որ ֆինանսական մեծ միջոցներ կարող ենք վաստակել, սա նաև այնպիսի երաժշտություն չէ, որ բոլորին է հասանելի ու ընկալելի: Մտավախություններ կային, որ գուցե չկարողանանք մեզ արժանի տեղ գրավել, սակայն հանուն այն գաղափարների, որոնց շուրջ ստեղծվել էր անսամբլը, որոշեցինք այդ ռիսկին գնալ: Ռիսկերից մեկը նաև երգչուհիներ գտնելն էր, որոնք կկարողանային քիչ գումարի դիմաց, իսկ սկզբում՝ նաև գումարի բացակայության պայմաններում միանալ գաղափարին, երգել և տարածել որակյալ երաժշտությունը: Որոշեցինք, որ այս երաժշտությունը պետք է ոչ միայն բեմերից հնչի, այլ նաև հնարավոր ու անհնար բոլոր վայրերում: Ֆլեշմոբեր էինք կազմակերպում, երգում մետրոյի կայարաններում, հանրային տրանսպորտում, առիթ ենք ունեցել ինքնաթիռում երգելու»,-նշում է մեր զրուցակիցը:

No description available.

Ասում է՝ անսամբլի ձևավորման հետ սկզբից հասցրել են մասնակցել տեղական ու միջազգային փառատոնների: «Հետո արդեն սկսեցինք մեր երաժշտությունը ծառայեցնել սոցիալական ինչ-որ խնդիրներ լուծելուն, ինչպես նաև արձագանքել մեր հասարակության մեջ տեղ գտած արատներին: Վերջին մեր նախաձեռնություններից մեկն այն էր, որ երգերը սկսեցինք թարգմանել ժեստերի լեզվով: Փոքրիկ միջոցներ էինք հայթայթում, որ կարողանանք առաջացող ֆինանսական խնդիրները լուծել, օրինակ՝ ժեստերի լեզվի մասնագետ վարձել և այլն: Դիմել ենք նաև ԿԳ նախարարությանը, ստացել փոքրիկ աջակցություն: Մեր ջանասիրության ու այս գաղափարին նվիրման արդյունքում կարողացանք այս ծրագիրը կյանքի կոչել:

Շատ կցանկանայի, որ մեր այս ծրագիրը շարունակական լիներ, կարողանայինք ֆոնդեր հայթայթել, գուցե գտնվեին մարդիկ, որոնք ֆինանսապես մեզ կօժանդակեին: Նախարարությունը ևս կարող է նման նախագծերի աջակցել: Տարածաշրջանում ինքներս չենք կարողացել գտնել վոկալ խմբերի, որոնք ժեստերի լեզվով թարգմանված նման մեծ ծրագիր ունեն: Նաև ժեստերի լեզվով Կոմիտասի ստեղծագործությունները թարգմանեցինք, սա նման առաջին փորձն էր: Ժեստերի լեզվով ներկայացնում ենք նաև մեր մյուս դասականներին՝ Էդգար Հովհաննիսյան, Կարո Զաքարյան, Թաթուլ Ալթունյան և այլոց: Կան կատարումներ, որոնք ուղեկցվում են նվագակցությամբ, երաժշտական գործիքներն ինքներս ենք նվագում՝ կլարնետ, դափ, կախոն և այլն: Ասեմ ավելին, եթե չենք տիրապետում ինչ-որ գործիքի, ապա, հանուն անսամբլի, գնում ենք և վերապատրաստվում: Երբեք չէի մտածի, որ դափ կնվագեմ, միայն անսամբլի ձևավորումից հետո եմ դափի մասին մտածել: Անսամբլի շրջանակում ոչ միայն օգտագործում ենք մեր արդեն ունեցած երաժշտական հմտությունները, այլ սա նոր խթան է, որ ամեն օր էլ ավելին անենք, ավելի հմտանանք»,-ընդգծում է Մուղդուսյանը:

No description available.

Տեղեկացնում է՝ 2020 թ.-ին կյանքի կոչեցին «Երգը հանուն իրավունքի» ծրագիրը, որտեղ անդրադարձան կանանց իրավունքների պաշտպանությանը, իրենց ձայնը բարձրացրեցին բռնության դեմ: «Ցավոք, այս պատճառով սոցցանցերում թիրախավորվեցինք: Երբ խոսում ես կնոջ իրավունքների պաշտպանության օգտին կամ ընտանիքում տիրող բռնության դեպքերի մասին, տպավորություն է ստեղծվում, որ դեմ ես ընտանիքի ավանդական մոդելին: Բայց այդպես չէ, ընդհանրապես դեմ ենք ցանկացած տեսակի բռնությանը»,-նշում է մեր զրուցակիցը:

Անդրադարձանք նաև ապագայի ծրագրերին: «Հեղինակային նոր երգ ենք գրել, շուտով կհրապարակվի նաև հոլովակը, որտեղ կանայք կպատմեն, թե ինչ կարծրատիպերի են հանդիպել իրենց կյանքում և ինչպես են փորձել դրանք հաղթահարել: Հաջորդիվ՝ ներկայացում ենք բեմադրել 20-րդ դարի հայ հայտնի կանանց մասին: Հինգ կին է ընտրված՝ գրող Զապել Եսայան, բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյան, Կատարինե Զալ յան-Մանուկյան, Վարվառա Սահակյան, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան: Վերջիններս Առաջին հանրապետության կին պատգամավորներն են: Նրանց գործունեության շուրջ ճանաչողական ներկայացում ենք բեմադրել: Պիեսը գրել է Սամվել Խալաթյանը, ներկայանալու ենք երաժշտական համարներով:

Այս ծրագրի շրջանակում լինելու ենք մարզերում և փորձելու ենք ճանաչելի դարձնել այս կանանց գործունեությունը: Ծրագիրը կյանքի է կոչվում «Օքսիջեն» հիմնադրամի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ ու ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: 2021 թ.-ը նախաձեռնություններով լի տարի էր: Այն, կարծես թե, արձագանքն էր 2020 թ.-ի անկումային տրամադրությունների, և միակ փրկությունը արվեստն էր, որը խթան էր կյանքի վերադառնալու համար և փորձելու մեզ շրջապատող մարդկանց ևս դուրս բերել ընկճված վիճակից, քանի որ համաճարակը, հետո նաև պարտությունը պատերազմում կյանքի նկատմամբ վերաբերմունք էին փոխել»,եզրափակում է Նաիրա Մուղդուսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%