Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայերի համար շատ ավելի վտանգավոր է այն, որ Ռուսաստանը մի օր կփակի իր սահմանները «Քարերի երկրից» գաղթողների առջև. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

svpressa.ru-ն «Նման բան դեռ չէր եղել. հայերը գերազանցել են դեպի Մոսկվա փախուստի ռեկորդը» վերնագրով հոդվածում գրում է, որ պաշտոնական տվյալներով, 2021 թվականի երեք եռամսյակում Հայաստանից 103 հազարով ավելի շատ քաղաքացի է դուրս եկել, քան մուտք է գործել։ Սրանք հսկայական թվեր են՝ երկրի ընդհանուր բնակչության մոտ 3%-ը։ Միայն պատկերացրեք, թե ի՞նչ կլիներ մեզ համար, եթե ինը ամսում Ռուսաստանից միանգամից 5 միլիոն մարդ փախչեր։ Տարբեր երկրներում ժողովրդագրական գործընթացները վերլուծող World Population Review միջազգային կազմակերպությունը հայտնում է, որ Հայաստանի բնակչությունը 1991 թվականից՝ երկրի անկախացումից հետո, նվազել է մոտ 600 հազար մարդով կամ մոտ 15 %-ով։

Եվ այդ գործընթացը կանգ չի առնի առնվազն մինչև 2080 թվականը, ինչը կդառնա կովկասյան այդ երկրի հայաթափման պատճառ։ Իրավիճակը Հայաստանում վատթարանում է ընթացող բարդ քաղաքական գործընթացների արդյունքում, որոնք ավելի շատ են վախեցնում տեղի հայությանը, քան տնտեսական դժվարությունները։ Մարդիկ աճող վտանգ են տեսնում ագրեսիվ հարևանների, առաջին հերթին՝ ադրբեջանցիների և թուրքերի կողմից, որոնք չեն հանդարտվի, մինչև չգրավեն Հայաստանի հարավը՝ միավորվելով «քաղաքական էքստազի» մեջ և ստեղծելով միասնական ռազմաքաղաքական տարածք։

Բայց դա էլ ամենավատ բանը չէ. կոնկրետ հայերի համար շատ ավելի վտանգավոր է այն, որ Ռուսաստանը մի օր կփակի իր սահմանները «Քարերի երկրից» գաղթողների առջև։ Նման սցենարը միայն առաջին հայացքից է քիչ հավանական թվում։ Բայց, ինչպես գրում է քաղաքագետ Արմեն Գևորգյանը, «Արևմուտքն իր ազդեցության ներքին ցանցի միջոցով հնարավորություն ունի Հայաստանում ակտիվորեն առաջ տանել իր օրակարգը և ադյունավետորեն ձևավորել և ամրապնդել հակառուսական տրամադրություններ... Հակառուսական դաշինքը արդեն կոնկրետ ուրվագծեր է ստանձնում ի դեմս ԱՄՆ-ԵՄ-Թուրքիա-Իսրայել քառյակի և հարևան Վրաստանի...

Այդ դաշինքի նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, Իրանի հնարավորությունները սահմանափակելը։ Այս նկրտումները հիմնված են, ի դեմս Էրդողանի, Թուրքիայի բացահայտ ցանկության վրա՝ դառնալ ոչ միայն տարածաշրջանի «նայող», այլ նաև թյուրքական աշխարհի առաջնորդ և աշխարհում մուսուլմանների շահերի պաշտպան»։ Ակնհայտ է նաև, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «օգնում է այդ հակառուսական դաշինքին», հոգու խոսքով և խոսքի ազատությամբ թիրախավորելով հիմնականում ռուսամետ լրատվամիջոցները և բլոգերական համայնքը։ Օրինակ՝ Հայաստանի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել այն նոր օրենքը, որով զգալիորեն խստացվել է անձանց «սոցիալական գործունեությունը», այսինքն՝ պաշտոնատար անձանց իբր վիրավորելու համար պատժելը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը ժամանակին լրագրողներին անվանել էր «մարդասպաններ» և հայտարարել, որ Հայաստանում լրատվական տարածքը «աղբանոց է»։ Միաժամանակ, նա ինքը նախկինում եղել է ամերիկամետ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրը, որն այժմ ղեկավարում է կինը՝ Աննա Հակոբյանը (իրականում թերթն այլևս լույս չի տեսնում-«Փաստ»)։ Տեղի բնակչությունը հստակ ընկալում է ռուսաֆոբիայի այս ազդանշանները՝ հասկանալով, որ Մոսկվան վաղ թե ուշ կզայրանա Երևանի վրա։ Ամերիկյան Eurasianet վերլուծական կայքը պատմական հայրենիքից փախչող հայ ընտանիքի բնորոշ պատմություն է ներկայացրել։

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում մեկնողների թվում է եղել 30-ամյա Նարինեն, որը չի հայտնել իր ազգանունը։ Հրատարակությունը մեջբերել է կնոջ խոսքերը. «Ամուսինս ասաց, որ մենք պետք է հեռանանք, քանի դեռ կարող ենք, քանի որ մնալը վտանգավոր է երեխաների ապագայի համար»։ Նարինեի խոսքերի առանցքային միտքը «քանի դեռ կարող ենք»-ն է, այսինքն՝ հետո ուշ կլինի։ Նա նաև ընդգծել է, որ իր ընտանիքը չի վերադառնա, քանի որ տանը կյանքը անհույս և նույնիսկ վտանգավոր է թվում։ Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, պնդելով, որ Ռուսաստան մեկնողների հիմնական մասը կազմում են սեզոնային աշխատանքային միգրանտները, խոստովանել է, որ նշաններ կան, որ ավելի ու ավելի շատ հայեր կարող են տեղափոխվել Ռուսաստան մշտական բնակության։

Նա մեջբերել է Ռուսաստանի միգրացիոն ծառայության տվյալները, ըստ որոնց, այս տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել մոտ 22 հազար հայ։ Եվ դա ամենաբարձր ցուցանիշն է վերջին չորս տարվա ընթացքում։ Միևնույն ժամանակ, շարքային հայերը դժգոհում են, որ Ռուսաստանում ևս ամեն ինչ վատացել է։ «Ռուսաստանը այն չէ, ինչ նախկինում էր. այնտեղ կրճատվել է աշխատաշուկան։ Ես սիրում եմ իմ երկիրը։ Ինչո՞ւ պետք է տեղափոխվեի ցուրտ Ռուսաստան, եթե ունենայի արժանապատիվ կենսապայմաններ: Միայն Երևանում ապրողներն են, որ Հայաստանում գոնե ինչ-որ կյանք ունեն»,- այսպես է բացատրել Տավուշի մարզի 20-ամյա մի բնակիչ իր Ռուսաստան մեկնելու պատճառը։

Հայ գաղթականների ֆորումներում հիմնականում գրում են իրենց ստիպողական վերաբնակեցման մասին։ Այսինքն, եթե հայրենիքում գոնե ինչ-որ աշխատանք լիներ, երբեք չէին գնա «ցուրտ Ռուսաստան»։ Դա նշանակում է, որ Արմեն Գևորգյանն այնքան էլ խեղաթյուրված չի ներկայացնում իրավիճակը, երբ խոսում է իր հայրենակիցների, այդ թվում՝ արտագնա աշխատանքի մեկնողների շրջանում ուժեղ ռուսաֆոբիայի մասին։ Meganews.am կայքը, մեկնաբանելով 2021 թվականին հայերի արտագաղթը, նշում է. «Չնայած ԱՄՆ-ը մնում է հայերի համար ամենանախընտրելի հանգրվանը, բայց Հայաստանի քաղաքացիների մեծ մասը արտագաղթում է Ռուսաստան»։

Պատճառը պարզ է՝ յանկիներն այնպիսի «կորոնավիրուսային» դժվարություններ են ստեղծել հայերի համար, որ նրանց համար ավելի հեշտ է տեղափոխվել Ռուսաստան։ Հասկանալի է, որ «ըմբոստ» տարիքի պատճառով հայ երիտասարդությունը, որն, ի դեպ, արտագաղթողների ողնաշարն է կազմում, ամենից շատն է ենթարկվում հակառուսական տրամադրությունների ազդեցությանը։ Սակայն անհասկանալի է, թե ինչո՞ւ Մոսկվան կոշտ ճնշում չի գործադրում Երևանի վրա, որպեսզի իշխանությունները վերջ տան իրենց ռազմատենչ ռուսաֆոբիային: Եթե մարդիկ գալիս են մեզ մոտ ապրելու, ապա գոնե մեր նկատմամբ ագրեսիվ չպետք է լինեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%