Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Բազմաթիվ հարցերով ու զրո պատասխանով... անհավասարում. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամանակն ապացուցում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը երբեք էլ տրամադրված չէ փոխզիջումների, առավել ևս՝ «խաղաղության դարաշրջանի», և աստիճանաբար ավելի է մեծացնում ճնշումը Հայաստանի վրա՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ստանալու և այլ զիջումներ կորզելու նպատակով։ Հենց դրա արդյունքն են այն իրողությունները, որ Ադրբեջանը փակում է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը, միակողմանի դեմարկացիայի անվան տակ մաքսակետեր տեղադրում, ապա անցնում Հայաստանի ինքնիշխան տարածքը զավթելու ագրեսիվ գործելակերպին։ Եվ եթե հունիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո որոշ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե «խաղաղության դարաշրջան» է բացվում, ապա այդ պատրանքները շատ արագ փլուզվում են։

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրի գլխավոր առանցքը խաղաղության դարաշրջան բացելու օգուտների շուրջ էր պտտվում։ Իսկ սահմանային լարվածությունը և Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթումը վկայում են այն մասին, որ կառավարության ծրագիրն արդեն ձախողված է կամ ժամկետանց։ Ճիշտ է՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ևս խաղաղություն հաստատելու կոչեր են հնչում, սակայն իրենց պատկերացրած խաղաղությունը Հայաստանի համար ենթադրում է նվաստացուցիչ պայմաններով նոր կապիտուլ յացիա, ինչու չէ՝ նաև ինքնիշխանության կորուստ։ Իսկ թուրք-ադրբեջանական պահանջներն աճում են հիմնականում նրա արդյունքում, որ նրանց գործողությունները, որպես կանոն, հակազդեցության չեն հանդիպում։

Երբ մայիսին ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, նրանք եկան հանգիստ քայլելով և որևէ դիմադրության չհանդիպեցին։ Իսկ հետո Փաշինյանը այդ գործողությունն արդարացրեց, թե պատերազմից խուսափելու համար զորքի հետքաշման հրամանն ինքն է տվել։ Այնինչ, Հայաստանն ուներ բոլոր իրավունքները Արցախի՝ Սյունիքին սահմանակից Կովսականի ու Սանասարի շրջաններից հայկական վերահսկողության տակ մնացած տարածքները Ադրբեջանին չհանձնելու համար, քանի որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության մեջ նշված է, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Իսկ հակառակորդին հակահարված հասցնելուց խուսափելու արդյունքում մենք արդեն պատերազմ ենք ստանում ՀՀ ինքնիշխան տարածքի ներսում։

Այսինքն, ժամանակին պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկվեին, փոխարենը ստացվում է, որ իշխանությունները երկիրն ուղղակի թողել են հակառակորդի ողորմածությանը։ Եվ ՀՀ տարածք Ադրբեջանի նոր ներխուժումից հետո է միայն Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստում հայտարարում, թե ցույց տվեցինք, որ մենք կանք, պետություն ենք, պետական ազգ ենք, այնինչ պետք էր դա ցույց տալ ամիսներ առաջ, այլ ոչ թե թողնել, որ ՀՀ տարածքի զավթման նոր փորձեր հասունանան։ Ու կարծես թե ավանդույթ է դարձել, երբ արդեն դանակը ոսկորին է հասնում, երկրի ինքնիշխանությունը կանգնած է լինում լուրջ սպառնալիքի ներքո, միայն այդ դեպքում են իշխանությունները սկսում խուճապահար գործի անցնել։ Նրանք օգնության խնդրանքով լալահառաչ դիմում են ռազմավարական դաշնակից Ռուսաստանին՝ հիշելով 1997 թ. հայ-ռուսական պայմանագրի մասին։

Դրան զուգահեռ՝ «քայլող» պատգամավորները, իրար հերթ չտալով, ԱԺ ամբիոնից մատ էին թափ տալիս Ռուսաստանի վրա՝ մոտավորապես սպառնալով, որ եթե մեզ չօգնեք, ուրիշներին կդիմենք: Այնինչ, երբ մայիսին հակառակորդը ներխուժեց ՀՀ տարածք, հենց այդ ժամանակ Հայաստանը պետք է դիմեր Ռուսաստանին օգնության խնդրանքով ու, եթե պետք լիներ, նաև ուժի միջոցով վերականգներ իր տարածքային ամբողջականությունը։ Դրա փոխարեն Փաշինյանն առաջարկեց հայելային ձևով երկու կողմերի զորքերը հանել ու միջազգային դիտորդներ տեղակայել, ապա դեմարկացիա սկսել։ Այս դեպքում նույնիսկ Ֆրանսիան հայտնվեց տարօրինակ վիճակում, որովհետև ստացվեց, որ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ են»: Այս պարագայում ինչո՞ւ պետք է Ադրբեջանը համաձայնություն տար, եթե իր առաջխաղացման ընթացքում որևէ խոչընդոտի չի հանդիպել։

Երբ ՄԻՊ-ը ու սահմանամերձ համայնքների բնակիչներն անընդհատ բարձրաձայնում էին, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքում ամրաշինական ակտիվ աշխատանքներ է իրականացնում ու զինտեխնիկա է կուտակում, այդ ահազանգերը մնում էին անտեսված։ Դեռ ավելին՝ իշխանություններն այդպիսի ահազանգերի հեղինակներին մեղադրում էին ուռճացված և խուճապային տրամադրություններ տարածելու մեջ։ Գոնե կարելի էր մայիսից սկսած այս մի քանի ամիսների ընթացքում արդեն սահմանների համապատասխան կահավորում ապահովել հակառակորդի հետագա առաջխաղացումը արագ կանխելու նպատակով։ Մյուս կողմից էլ՝ հարցական է, թե ինչո՞ւ մի քանի ամիսների ընթացքում ռուսական կողմի հետ համապատասխան աշխատանքներ չեն տարվել համագործակցության անհրաժեշտ բազա ստեղծելու ուղղությամբ, որը թույլ կտար անմիջապես արձագանքել իրավիճակի սրացմանը։

Օրինակ՝ կարող էին ընդլայնվել հայ-ռուսական միացյալ զորախմբի ունեցած հնարավորությունները։ Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն այդպես էլ չեն տրվում: Այնպես, ինչպես չեն տրվում բազմաթիվ մարդկանց հարցերի պատասխանները, թե արդյո՞ք ադրբեջանական հերթական սադրանքը հիմք չի դառնալու Փաշինյանի համար, իր սովորության համաձայն, «փրկչի» դերի մեջ մտնել ու նոր կապիտուլ յացիոն փաստաթուղթ ստորագրել, արդյո՞ք արտաքին քաղաքական կուրսի վեկտորի փոփոխության խնդիր չի դրել իր առջև այս իշխանությունը, և այլն, և այլն...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха