Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Տնտեսական ռիսկերը գնալով ավելի վտանգավոր բնույթ են ստանում. «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Համաճարակային իրավիճակը և անցած տարվա պատերազմն Արցախում ծանր տնտեսական հետևանքներ են ունեցել Հայաստանի տնտեսության վրա։ Եվ չնայած, ըստ պաշտոնական վիճակագրության, անցած տարվա խոր անկման ֆոնին տնտեսությունը փոքր-ինչ աճի միտումներ է ցույց տալիս, այնուամենայնիվ, այդ աճը շատ փխրուն է ու դյուրաբեկ։ Եվ ուշագրավն այն է, որ ներկա պայմաններում անգամ խոսք չկա նախաճգնաժամային փուլի տնտեսության վիճակի՝ 2019 թվականի մակարդակին հասնելու մասին։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է ընդամենը 4,4 %-ով, այն դեպքում, երբ 2020 թվականին 7,6 % անկում ենք ունեցել։ Ստացվում է, որ դեռ մեկ տարի ևս պետք է, որպեսզի կարողանանք հասնել նախաճգնաժամային մակարդակին։

Այսինքն, մեկ տարվա անկումը հաղթահարելու համար մեզ երկու տարի է պետք։ Սակայն 2022 թվականին նշված նպատակակետին հասնելը նույնպես հարցականի տակ է դրվում։ Խնդիրն այն է, որ ինչքան 2021 թվականը մոտենում է ավարտին, այնքան մեր տնտեսական ցուցանիշները նվազում են։ Դրանով է պայմանավորված, որ այս տարվա վերջին ամիսներին նկատվող տնտեսական ակտիվության աճը ապրիլից սկսած բարձր աճի համեմատությամբ մի քանի անգամ դանդաղել է։ Օրինակ՝ արդեն 2021թ. սեպտեմբերին անցած տարվա նույն ամսվա համեմատ ցուցանիշն ավելացել է ընդամենը 2,4%-ով, ինչը տնտեսության վերականգնման տեսանկյունից շատ փոքր ցուցանիշ է։ Այսինքն՝ տնտեսական ակտիվության շարունակ նվազող տեմպը լուրջ անհանգստության առարկա է, քանի որ շարունակվելու դեպքում կարող ենք արդեն բացասական ցուցանիշներ ունենալ։

Ու այս ֆոնին ավելի ու ավելի անհավանական է թվում այն, որ կառավարությունը 2022 թվականի բյուջեի համար ընտրել է 7 տոկոս տնտեսական աճի նշաձողը։ Ու հետաքրքիրն այն է, որ ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի նախնական քննարկումների ժամանակ Փաշինյանն այս մասին հատուկ համոզվածությամբ էր հայտարարում։ Թե ինչո՞վ է բացատրվում իշխանությունների չափից դուրս լավատեսությունը, դժվար է ասել։ Չնայած իշխանությունների համար արդեն ավանդույթ է դարձել անհիմն հույսեր ներշնչել, իսկ հետո բազում պատճառներ վկայակոչել, թե ինչու իրենց նախատեսածը տեղի չունեցավ։ Իրենց համար կարևորը սկզբնական էյֆորիան է, իսկ հետո միշտ էլ կարելի է մեղավորներ գտնել։ Միևնույն ժամանակ, պետք է նկատել, որ ժամանակի ընթացքում Հայաստանի առաջ ծառացած տնտեսական ռիսկերն ավելի վտանգավոր բնույթ են ստանում, քան կարելի էր մի քանի ամիս առաջ պատկերացնել։

Հայաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ, ինչը լրացուցիչ բեռ է դնում առողջապահական համակարգի, հետևաբար՝ նաև տնտեսության վրա։ Սրան գումարվում է նաև շուկայում անասելի չափերի հասած գնաճային ճնշումը։ Նկատենք, որ 2021 թ. հոկտեմբերին 2020 թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16 % գնաճ: Իսկ բանջարեղենի ապրանքախմբում նույն համեմատականությամբ գնաճը կազմել է 69,3%: Հիմա ինչպե՞ս է հնարավոր, որ գնաճի այսպիսի տեմպերը չազդեն բնակչության սոցիալական վիճակի վրա, երբ քաղաքացիների եկամուտները չեն աճել։ Այսպիսի իրադրությունը նաև սպառման ծավալի նվազման է հանգեցնելու։ Տնտեսության համար լուրջ սպառնալիքներ են ստեղծում նաև Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործելակերպն ու Հայաստանի սահմաններին ռազմական բախումները։

Նախ սահմաններում նկատվող լարվածությունն ազդում է տնտեսվարող սուբյեկտների գործունեության վրա։ Օրինակ՝ Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի կողմից սանձազերծված սահմանային լարվածության արդյունքում Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը ժամանակավորապես կանգնեցվեց, իսկ աշխատակիցները տարհանվեցին։ Իսկ սա նշանակում է, որ հանքը շահագործող ընկերությունը վնասներ է կրում, իսկ այս հանգամանքը նկատվելու է նաև նրա կողմից վճարվող հարկերի մասնաբաժնում։ Ու այսպիսի անկայուն վիճակի ֆոնին, երբ Ադրբեջանը կարող է իրեն իրավունք վերապահել փակել Գորիս-Կապան ճանապարհը ու որտեղ ցանկանալ, մաքսակետեր տեղադրել, տարանցիկության առումով Հայաստանով անցնող ուղին դառնում է ռիսկային ու ոչ նպատակահարմար։

Օրինակ՝ Իրանից դեպի Վրաստան կամ հակառակ ուղղությամբ տարվող բեռները տեղ հասցնելու համար այդ խնդիրն իր վրա վերցրած սուբյեկտը ավելի շատ շահագրգռված կլինի շրջանցել Հայաստանը։ Բացի դրանից, մեծանում է երկրից կապիտալի արտահոսքի վտանգը, և բազմաթիվ ներդրողներ ուղղակի կկորցնեն Հայաստանում գործունեություն ծավալելու իրենց շահագրգռվածությունը։

Իսկ երկրի բնակչության շրջանում նկատվող համընդհանուր հուսահատության ալիքը խթանում է արտագաղթը։ Եվ սահմանամերձ շրջանների ու Արցախի բնակիչների՝ իրենց բնակավայրերից հեռանալու իրողությունը էլ ավելի խոր անվտանգային և տնտեսական սպառնալիքի է վերածվելու։ Ուստի շատ հավանական է, որ շարունակ վատացող սոցիալ-տնտեսական իրավիճակը և համընդհանուր հուսալքության զգացումը սոցիալական բունտերի ու դժգոհության սուր դրսևորումների պատճառ դառնան։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%