Ռուսներին անհանգստացրել է «թյուրքական աշխարհի» քարտեզը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է նվիրել «թյուրքական աշխարհի» քարտեզը, որն անհանգստացրել է ռուսներին: Ռուսական մի շարք լրատվական գործակալություններ, ինչպիսիք են` «Ռիա Նովոստին», «Московский комсомолец»-ը և այլն, անդրադարձել են քարտեզին` ուշադրություն գրավելով նրա վրա, որ քարտեզի վրա պատկերված են նաև Ռուսաստանի մի շարք շրջաններ։
«Ավելի վաղ թուրքական հեռուստաալիքներից մեկը Stratfor-ի կանխատեսմամբ քարտեզ էր ցուցադրել, որը պատկերում էր թուրքական ազդեցության գոտում գտնվող Ռուսաստանի հարավային շրջանները` և ոչ միայն Հյուսիսային Կովկասի և Ղրիմի հանրապետությունները, այլև Ռոստովի մարզը ու Կրասնոդարի երկրամասը։
Այնուհետև Ղրիմի խորհրդարանն արձագանքել էր քարտեզի ցուցադրմանը՝ այն անվանելով ծիծաղելի։ Այժմ նման քարտեզ է նվեր ստացել թուրքական պետության ղեկավարը»,- գրում է MK.ru-ն։