Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինները սպանել են 9 աշակերտուհիների
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները դեկտեմբերի 22-ին, ականանետերից գնդակոծել են Սիրիայի Դեյր էզ Զոր քաղաքի դպրոցը, որի հետեւանքով մահացել է 9, վիրավորվել 15 աշակերտ:
Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի ՆԳ նախարարության աղբյուրը, հաղորդում է, որ գնդակոծվել է Հարաբեշ թաղամասում գտնվողն աղջիկների համար նախատեսված դպրոցը: ՆԳՆ-ից նաեւ հայտնել են, որ արկերը պայթել են դպրոցի հրապարակում վաղ առավոտյան, երբ աշակերտուհիները նոր-նոր մտնում էին դպրոց:
Կառավարությունը դատապարտել է ԻՊ-ի հարձակումը: Սիրիայի վարչապետ Վաել ալ-Հալքիի խոսքով, դպրոցների ու բուհերի վրա հարձակումները չեն խանգարի ապագա սերնդին ուսում ստանալ, որը պետք է վերականգնի երկիրը:
Ներկայումս Դեյր էզ Զոր քաղաքի վերահսկում են կառավարական զորքերը: ԻՊ-ի գրոհայինները հարձակվում են քաղաքի այն շրջանների վրա, որտեղ խաղաղ բնակչություն է ապրում, որպեսզի ապակայունացնի իրավիճակը: Նրանք նաեւ ահաբեկում են տեղի բնակչությանը, որոնք մերժում են ԻՊ-ի գաղափարախոսությունը:



