Մանչեսթեր Յունայթեդի ղեկավարությունը որոշում է կայացրել Սուլշերի ապագայի վերաբերյալ
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշել է հեռացնել գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերին, հայտնում է Transfer News Live-ը։ Վճռական գործողություններ կձեռնարկվեն, երբ համապատասխան փոխարինող գտնվի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբի խորհուրդն աջակցում է մարզչին։ Միաժամանակ մամուլում տեղեկություններ կային, որ մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանի ինչ-որ փուլում նորվեգացու հեռացումն անխուսափելի կլինի։
Սուլշերի հետ համագործակցությունը շարունակելու համար կարևոր գործոն է հանդիսանում «կարմիր սատանաների» արդյունքները Չեմպիոնների Լիգայում։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 11 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 17 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի խմբային փուլի 4 խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 7 միավոր, թիմը F խմբում 1-ին տեղում է։