Էրդողանը կոչ է արել նվազագույնի հասցնել Թուրքիայի և Իսրայելի տարաձայնությունները
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգ կոչ է արել նվազագույնի հասցնել Թուրքիայի եւ Իսրայելի տարաձայնությունները, փոխանցում է ՌԻԱ նովոստին։
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են թուրք-իսրայելական հարաբերությունները եւ տարածաշրջանային հարցեր։ Նախագահ Էրդողանը նշել է, որ թուրք-իսրայելական հարաբերությունները կարեւոր են Մերձավոր Արեւելքի անվտանգության եւ կայունության համար, տարաձայնությունները կարող են նվազագույնի հասցվել, եթե երկկողմ եւ տարածաշրջանային հարցերում գործենք փոխըմբռնման շրջանակներում»,-ասվում է հայտարարության մեջ։
Ընդգծելով, որ տարածաշրջանում անհրաժեշտ է վերականգնել խաղաղության, հանդուրժողականության եւ համակեցության մշակույթը՝ Էրդողանը նշել է, որ այս առումով առաջնահերթություն է պաղեստինա-իսրայելական հարաբերությունների զարգացումը եւ խաղաղ գործընթացի վերսկսումը։