Երկու տարեկան երեխան խաղացել է ալիգատորի հետ և մնացել անվնաս
ОБЩЕСТВОԱմերիկյան Ֆլորիդայի Ջեքսոնվիլ քաղաքում երկամյա երեխան վախեցած հոր աչքի առաջ խաղացել է ալիգատորի հետ, որը խրված էր դրենաժային ջրատարում։ Այս մասին հայտնում է WION լրատվական ալիքը։
Տղան այնտեղ նկատել է կենդանուն և նրան շփոթել կրիայի հետ: Հետո որոշել է խաղալ սողունի հետ, որը հուսահատ փորձում էր դուրս գալ։
Երեխայի հայրը՝ Ջո Բրենները, նկատելով, որ երեխան խաղում է վտանգավոր կենդանու հետ, անմիջապես հանել է նրան ջրատարից։ Բրենները ցնցված էր, սակայն նրա ճիշտ արձագանքն օգնեց խուսափել տհաճ հետեւանքներից։ Երեխան մնացել է անվնաս։
Միջադեպի մասին հայտնել են դեպքի վայր ժամանած փրկարարական ջոկատին, որոնք ազատել են խրված սողունին: Այժմ տեղական իշխանությունները հետաքննում են, թե ինչպես է ալիգատորը հայտնվել քաղաքի ջրահեռացման համակարգում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Как вы думаете, где будет Армения?



