Կրեմլը նշել է Պուտինի և Բայդենի բանակցությունների թեմաները
МЕЖДУНАРОДНОЕԿրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը առցանց հանդիպման ժամանակ նշել է Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահներ Ջո Բայդենի բանակցությունների թեմաները, հայտնում է Ռիա Նովոստին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ երկու երկրների ղեկավարները քննարկելու են Ուկրաինան ու ՆԱՏՕ-ն։ Պեսկովը չի բացառել, որ մինչև տարեվերջ հնարավոր են առցանց բանակցություններ։
«Սկզբի համար ավելի նախընտրելի է վիդեոֆորմատը, բայց նորից դա կախված կլինի պետությունների ղեկավարների որոշումից։ Բնականաբար, Ուկրաինան. շատ հակասություններ կան Ուկրաինայի շուրջ։ Բնականաբար, Ուկրաինայի շուրջ կլինի նաև այն, ինչը մեզ համար ՆԱՏՕ-ի զինված ուժերի սադրիչ գործողություններ են մեր սահմանների մոտ»,- ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ դա չի կարող անտարբեր թողնել Մոսկվային և անհանգստություն է առաջացնում, ինչպես նաև համարժեք միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն։