Քիմ Քարդաշյանն օգնել է Աֆղանստանի 30 ֆուտբոլիստուհիների Պակիստանից մեկնել Լոնդոն
ЛАЙФԱմերիկահայ ֆոտոմոդել, գործարար Քիմ Քարդաշյանն օգնել է կազմակերպել Աֆղանստանի 30 երիտասարդ ֆուտբոլիստուհիների, նրանց ընտանիքների անդամների (մոտ 130 մարդ) մեկնումը Պակիստանից Լոնդոն։
Քարդաշյանը ֆինանսավորել է նրանց ավիափոխադրումը, հաղորդում է ESPN-ը։ Թալիբների իշխանությունն արգելել է կանանց սպորտը։
Ֆուտբոլիստուհիների համար բրիտանական վիզա ստանալու հարցում նպաստել է անգլիական «Լիդս Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհրդի ղեկավար Անդրեա Ռադրիզանին։ Նա հույս է հայտնել, որ այդ ֆուտբոլիստուհիները կկարողանան հաջողության հասնել «Լիդսի» կանանց թիմերում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



