Հունաստանի ափերի մոտ միգրանտների փոխադրող նավ է խորտակվել, զոհվել է տասը մարդ
МЕЖДУНАРОДНОЕՀունաստանի ափերի մոտ՝ Ֆարմակոնիսի կղզու մերձակայքում, միգրանտների փոխադրող նավ է խորտակվել, ինչի հետեւանքով զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Հունաստանի առափնյա պահպանության ներկայացուցիչներին:
Գործակալության տվյալներով՝ զոհվածների թվում եղել է մի կին եւ չորս տղամարդ: Եվս 13 մարդու ջրից դուրս են բերել փրկարարները: Ականատեսների հաղորդումների համաձայն՝ երկու մարդ դեռեւս անհայտ կորած է համարվում: Որոնողա-փրկարարական գործողությանը մասնակցում են ուղղաթիռ, պարեկանավ եւ մասնավոր նավեր:
Ֆարմակոնիսի կղզին գտնվում է Էգեյան ծովում՝ Թուրքիայի ծովափից ոչ հեռու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



