ՆԱՏՕ-ն չի մեկնաբանում Հարավային Օսիայում «Իսկանդերների» տեղակայման մասին հայտարարությունները
МЕЖДУНАРОДНОЕՆԱՏՕ-ն չի մեկնաբանել Վրաստանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ ՌԴ-ն կարող էր Հարավային Օսիայում տեղակայել «Իսկանդեր» հրթիռային համալիրներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին համապատասխան հայտարարություն է արել դաշինքի ներկայացուցիչը:
«Խնդրում եմ՝ այդ հարցով դիմել Ռուսաստանի եւ Վրաստանի իշխանություններին»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե դաշինքը տեղեկատվություն ունի արդյոք Հարավային Օսիայում «Իսկանդերների» տեղակայման վերաբերյալ:
Ավելի վաղ Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի պետ Վախթանգ Քափանաձեն լրագրողներին հայտնել է, որ հանրապեըության պաշտպանության նախարարության ունեցած տեղեկությունների համաձայն՝ Հարավային Օսիայի Ջավայի շրջանում շուրջ տասն օր առաջ տեղակայվել են «Իսկանդեր» ռուսական համալիրներ:



