Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ժամանակ է պետք, որ արդեն նկատելի լինեն նաև արդյունքները». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Դեռևս տարեսկզբին Գիտության կոմիտեի՝ սարքերի և նյութերի ձեռքբերման համար հայտարարված մրցույթը նախատեսված էր երիտասարդների համար: Ձևավորված 3 հոգանոց գիտական խմբերում պետք է լինեին երիտասարդներ: Մենք՝ ես, Արևը և Վիկան, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայից ենք՝ կիրառական ֆիզիկայի հետազոտությունների բաժանմունքից: Սարքերի կարիք ունեինք, մտածեցինք դիմել մրցույթին»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Կիրառական ֆիզիկայի հետազոտությունների բաժանմունքի կրտսեր գիտաշխատող Անուշ Բադալյանը:

No description available.

Ընդգծում է՝ իր ասպիրանտական թեման, որի վրա այժմ աշխատում է, նվիրված է ջերմակարգավորիչ ծածկանյութերի ճառագայթային հատկությունների ուսումնասիրությանը: «Մենք տվյալ նյութերը ճառագայթում ենք էլեկտրոններով, պրոտոններով, պլանավորում ենք ճառագայթել նաև նեյտրոններով: Ուսումնասիրում ենք, թե ճառագայթման արդյունքում ինչ փոփոխություններ, ինչ արատներ են առաջանում ջերմակարգավորիչ ծածկանյութերում: Ջերմակարգավորիչ ծածկանյութերը լայն կիրառություններ ունեն, օգտագործվում են տիեզերական կայաններում՝ որպես պաշտպանիչ շերտ, կարող են օգտագործվել ատոմակայաններում՝ նույնպես պատերի պաշտպանության համար, գազատուրբինային շարժիչներում՝ թիակների պաշտպանության համար, որոնք աշխատում են բարձր ջերմաստիճաններում: Մեր հանրապետությունում դեռևս կիրառություն, որպես այսպիսին, չկա, զբաղվում ենք ֆունդամենտալ գիտությամբ, ուսումնասիրում ենք իրենց կառուցվածքը, ճառագայթման ազդեցությունն իրենց վրա: Այս պահին մենք մի քանի թեմա ունենք, որոնք շահել ենք մրցույթների շրջանակներում: Ուսումնասիրում ենք նաև պերովսկիտները, որոնք ժամանակակից՝ սիլիցիումի հիմքով արևային պանելների փոխարինիչներ են: Դրանք ավելի էժան են ստացման համար, իսկ այդ նյութերը՝ ավելի հեռանկարային: Զբաղվում ենք դրանց ստացման, հատկությունների, օպտիկական կառուցվածքի ուսումնասիրությամբ»,-նշում է մեր զրուցակիցը:No description available.

Ընդգծում է՝ այս տարին իրենց բաժանմունքի համար բավականին բեղուն տարի էր: «Տարեսկզբին ունեինք փոքրիկ՝ եռամսյա դրամաշնորհ, որտեղ ներառված էինք ես, իմ խմբի ղեկավարը և մի քանի այլ մասնակիցներ: Հետո հաջողություն ունեցանք սարք/սարքավորումների համար հայտարարված մրցույթում, դրանից զատ դիմեցինք նաև ասպիրանտների աջակցության ծրագրին, որտեղ առանձին-առանձին ես և Վիկան հաղթել ենք, դիմել էինք նաև թեմատիկ առանձին ծրագրերի՝ յուրաքանչյուրս մեր ղեկավարների հետ: Հիմա բավականին շատ աշխատանք ունենք անելու, մեր համագործակցությունն էլ միասին վստահաբար շարունակական կլինի»,-հավելում է Անուշը:

Ավանդույթի համաձայն՝ անդրադառնում ենք գիտության ոլորտին, խնդիրներին, խոսում ոլորտի զարգացմանը նպաստող քայլերի մասին: «Գիտության ոլորտի մասին խոսելիս առաջին հերթին խոսվում է ֆինանսի մասին: Բայց նշեմ մեկ բան՝ իմ կարծիքով, կա նաև վերաբերմունքի հարց: Պարզաբանեմ: Նախկինում, որքանով պատմում են մեր մեծերը, ուսուցիչը, գիտնականը հարգված են եղել շրջապատում: Ցավոք, հիմա պատկերացում կա, թե խեղճ ու կրակ, մի կերպ ապրող մարդիկ են, ինչը, սակայն, կարծրատիպ է: Կարծում եմ՝ հիմա ոլորտում շատ բան փոխվում է դեպի լավը: Գիտնականներ կան, որոնք այժմ ակտիվ հասարակական գործունեություն են ծավալում և փորձում ամեն տեղ լուսաբանել գիտնականների աշխատանքը, ֆինանսական տարբեր աղբյուրներ բերել գիտություն, որ երիտասարդների համար ոլորտը գրավիչ լինի: Ակտիվ են Գիտության կոմիտեն, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրն է բավականին հետաքրքիր մրցույթներ կազմակերպում: Ակնհայտ է, որ քայլեր արվում են, սխալ է ասել, որ ոլորտի զարգացման համար ոչինչ չի արվում: Ժամանակ է պետք, որ արդեն նկատելի լինեն նաև արդյունքները»,եզրափակում է Անուշ Բադալյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%