Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Փաշինյանի խնդիրը եղել է և կա ոչ թե հայկական տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, այլ Ռուսաստանի վարկաբեկումը հայ հասարակության աչքում․ «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

svpressa.ru-ն «Ռուսներին Հայաստանում «կենդանի վահան» են դարձրե՞լ» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանը Կովկասում կմնա «թղթե արջ» այնքան ժամանակ, քանի դեռ որևէ «բորենու» չի պատառոտի որպես խրատ ուրիշներին: Ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը WarGonzo Տելեգրամ-ալիքում գրել է, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորները փաստացի դարձել են «կենդանի վահան», ինչն օգնել է ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարը։ Ո՛չ ռուսական, ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմից այս տեղեկության պաշտոնական հաստատում կամ հերքում չի եղել։ Հստակ հայտնի է միայն, որ նոյեմբերի 16-ին սահմանին տեղի է ունեցել հակամարտող կողմերի ամենամեծ բախումը անցյալ տարվա պատերազմի ավարտից հետո. լրիվ գործել են հրետանին և զրահատեխնիկան։ Նույն օրը երեկոյան ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զրուցել է ադրբեջանցի և հայ գործընկերների հետ, ինչի արդյունքում ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն: Հենց Ռուսաստանն է կարողացել կասեցնել հերթական լայնամասշտաբ արյունահեղությունը: Բայց որքանո՞վ է ճիշտ այն, որ դրա համար ռուս զինվորներն են դարձել «կենդանի վահան»։

«Մեր օրերում ամեն ինչ կարող է ճիշտ լինել, սակայն ո՛չ հայկական, ո՛չ էլ ադրբեջանական լրատվամիջոցները չեն հաղորդել, որ ռուս խաղաղապահներն օգտագործվել են որպես «կենդանի վահան», - մեկնաբանել է «Կովկասյան սահման» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Ալեքսեյ Ալ բուն,- կարելի է ենթադրել, որ WarGonzo-ի հեղինակն այդ արտահայտությունն օգտագործել է որպես պատկերավոր խոսք»։

svpressa.ru.- Պեգովը վստահ է, որ ադրբեջանցիները չեն համարձակվի կրակել ռուս զինվորականների վրա կամ նրանց անմիջական մերձակայքում հրետանային կրակ բացել։ Դա այդպե՞ս է։

Ալբուն.- Ադրբեջանական բանակը չպետք է պատկերացնել որպես մի տեսակ անկազմակերպ ամբոխ, որը գործում է ըստ հանգամանքների։ Ադրբեջանական զինուժը կատարում է վերադասի հրամանները, հետևաբար, եթե ռուս խաղաղապահների «մերձակայքում հրետանային կրակ բացելու» հրաման ստանա, ապա կասկած չկա, որ այն կիրականացնի։ Ուրիշ բան, որ կարող է ստանալ ճիշտ հակառակ հրամանը՝ դադարեցնել կրակը։

svpressa.ru.- Իսկ հայերը չե՞ն գայթակղվի, թաքնվելով խաղաղապահների թիկունքում, կրակել ադրբեջանական դիրքերի վրա։

Ալբուն.- Մենք 19-րդ դարում չենք ապրում, այսօր տեսահսկման բազմաթիվ միջոցներ կան, այդ թվում՝ ԱԹՍ-ներ, տիեզերական հետախուզություն, ուստի դժվար թե հնարավոր լինի թաքցնել նման սադրանքը։ Խաղաղապահների խնդիրն է հենց նման «թիկունքից կրակոցները» կանխելն ու հակամարտությունը դադարեցնելը։

svpressa.ru.- Այստեղ կարող ենք հիշել, թե ինչպես էին առաջին պատերազմում թիկունքից կրակում ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողների վրա, ընդ որում՝ երկու կողմից։ Մեզ այնտեղ հավասարաչափ չեն սիրո՞ւմ: Միգուցե չպիտի՞ վտանգի ենթարկենք մեր տղաների կյանքը։

Ալբուն.- Հարցը, թե արժե՞ վտանգել մեր տղաների կյանքը խաղաղապահ առաքելություններում, կարելի է տարբեր հարթություններից դիտարկել, առաջին հերթին՝ փիլիսոփայական ու քաղաքական։ Իսկապես, այսօր ռուս խաղաղապահների ներկայությունը դադարեցրել է արյունահեղությունը տարածաշրջանում։ Դա լա՞վ է, թե՞ վատ: Համոզված եմ, որ դա լավ է, քանի որ յուրաքանչյուր կյանք կարևոր է։ Հնարավո՞ր է նման արդյունքի հասնել առանց կյանքը վտանգի ենթարկելու, կախված է կոնկրետ պայմաններից։ Բայց սա հենց այդ մասնագիտության հերոսությունն է, երբ մարդիկ, վտանգելով իրենց կյանքը, հասնում են հումանիզմի սկզբունքներին, փրկում են այլ մարդկանց կյանքեր, ովքեր ներգրավված չեն զինված առճակատման մեջ։

svpressa.ru.- Ո՞րն է, ըստ Ձեզ, Ռուսաստանին նոր մեծ պատերազմի մեջ ներքաշելու վտանգը։ Կկարողանա՞ Մոսկվան միշտ արագ վերջ տալ հակամարտություններին։

Ալբուն.-Այս պահին այդ վտանգը մեծ չէ։ Սակայն դա իսպառ բացառելու համար Ռուսաստանը պետք է օգտագործի բոլոր դիվանագիտական ու քաղաքական լծակները, որպեսզի արագացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ «Դա կարող է ճիշտ լինել, կարող է և չլինել,պարզաբանել է Ֆինանսական համալսարանի դոցենտ Գևորգ Միրզայանը,- կարիք չկա կրկնել չստուգված տեղեկատվությունը, նույնիսկ եթե դրանք Պեգովի խոսքերն են: Պետք են կա՛մ պաշտոնական հայտարարություններ, կա՛մ ֆոտո և վիդեո ապացույցներ»։

svpressa.ru.- Պեգովը կշտամբում է նաև Հայաստանի ղեկավարությանը՝ ասելով, որ առանց Ռուսաստանի միջամտության կարող էր սեփական ուժերով ճնշել ադրբեջանական դիրքերն այդ տարածքում։ Դա այդպե՞ս է։

Միրզայան.- Այո, կարող էր, բայց չարեց: Փաշինյանի խնդիրը եղել է և կա ոչ թե հայկական տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, այլ Ռուսաստանի վարկաբեկումը հայ հասարակության աչքում։ Դրա համար նա զինվորներ է ուղարկում սպանդի և չի կատարում ՀԱՊԿ-ի հետ կապ հաստատելու օրենսդրական պահանջները, որպեսզի հետագայում նրա տեղեկատվական խոսափողերը բղավեն «Ռուսաստանի դավաճանության» մասին։

svpressa.ru.- Եթե չլիներ ռուսական գործոնը, այլ բան, ըստ Ձեզ, կարո՞ղ էր խանգարել կողմերին՝ ընկնել պատերազմի անդունդը։

Միրզայան.- Միայն Ռուսաստանը կարող է կանգնեցնել այն կա՛մ զորքով, կա՛մ կոշտ խոսքով։ Առայժմ մենք տեսել ենք միայն կոշտ խոսքը: Բայց դա բավարար չէ։ Մեզ անհրաժեշտ են նաև երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու Հայաստանի կառավարության գործողությունները, որոնք գործնականում չկան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%