Ադրբեջանն ու Իրանը պայմանավորվածություն ձեռք բերեցին
МЕЖДУНАРОДНОЕԻրանի նավթի նախարար Ջավադ Օվջին և Ադրբեջանի փոխվարչապետը հայտարարել են առաջիկայում նավթագազային ոլորտում Թեհրանի ու Բաքվի միջև համագործակցության մասին նոր փաստաթղթերի վերաբերյալ:
Իրանցի նախարարը հայտնել է, որ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Ադրբեջանից դեպի Թուրքմենստան գազի մատակարարման մասին: «Լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Նախիջևանին գազի մատակարարումների հարցում»:
Օվջին նշել է, որ Կասպից ծովում նավթային և գազային հանքավայրերի շահագործումը ևս մեկ առարկա է Ադրբեջանի պատվիրակության հետ բանակցությունների համար: «Այդ հարցի շուրջ առաջին բանակցություններն անցկացվել են, և երկու երկրների փորձագիտական պատվիրակությունները շարունակում են երկխոսությունը»:
Նա հույս է հայտնել, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանի հետ կստորագրվեն համաձայնագրեր նավթի, գազի և Կասպից տարածաշրջանում նավթագազային հանքավայրերի շահագործման ոլորտում: