Սև ծովի ափ է նետվել մոտ մեկ միլիոն մեդուզա (լուսանկարներ)
ФОТОՈւկրաինայի Օդեսայի մարզի Տուզլովի ազգային պարկում Սև ծովից, փոթորկի պատճառով, ափ է դուրս եկել մոտ մեկ միլիոն մեդուզա, հայտնել են այգու մամուլի ծառայությունից։
«Վերջերս Սև ծովում ուժեղ փոթորիկ է եղել, նման փոթորիկներ այդքան էլ հաճախ չեն լինում։ Դրա պատճառով՝ դուրս է նետվել մոտ մեկ միլիոն անկյունային մեդուզա»,- ասվում է այգու ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։
Մամուլի ծառայության տվյալներով՝ ուժեղ ալիքները փոխել են ազգային պարկի ափամերձ գոտին, տեղ-տեղ անհետացել են լայն լողափերը, որոշ հատվածներում առաջացել են ծովափնյա գոտու նոր հատվածներ։
Ինչպես նշվում է, մեդուզաները ներգրավված չեն ծովային էկոհամակարգերի սննդային շղթաներում, սակայն ալիքային գործընթացները շուտով դրանք կվերածեն կենսաբանական փոշու, որը կներգրավվի ծովային և գետաբերանային էկոհամակարգերի սննդի շղթայում: