ԱՄՆ-ն շատ ջանք գործադրեց, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները հանդիպեն. Բաքվում ԱՄՆ դեսպան
ПОЛИТИКАՄիացյալ Նահանգները ուղիղ կապ է պահպանում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար: Այս մասին, Ինտերֆաքսի հաղորդմամբ, հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպումը.
«Ինձ համար հաճելի էր տեսնել այս հանդիպման հայտարարություն: ԱՄՆ-ն շատ ջանք գործադրեց, որպեսզի երկու երկրների առաջնորդները ուղղակիորեն հանդիպեն: Հուսով եմ, որ այս հանդիպումն առաջընթաց քայլ կլինի երկրների միջև նորմալ հարաբերություններ հաստատելու համար»,-ասել է դեսպանը և հավելել. «Մենք ողջունում ենք այս կամքը, և հուսով ենք, որ կողմերը կօգտվեն դրանից»:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



