Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Միջազգային հանրության երկակի չափանիշներն ու մեր սին պատրանքները․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Թուրքիան անմիջական մասնակցություն ունեցավ։ Դա նույնիսկ Անկարան չի հերքում: Դրա մասին կան բազմաթիվ փաստեր: Սակայն զարմանալին այն է, որ միջազգային հանրության ազդեցիկ կենտրոններն ու շրջանակներն արդեն տասնամյակներ շարունակ խոսում են իսլամական ֆունդամենտալիզմի ու ահաբեկչության տարատեսակ ձևերի, այդ թվում՝ պետությունների կողմից հովանավորվող ահաբեկչության դրսևորումների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, սակայն Արցախում պատերազմից մեկ տարի անց, կարծես, ոչ ոք չի հիշատակում Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբերի մասին։ Միջազգային հանրությունն ընդհանրապես մտադիր չէ Թուրքիայի դեմ գործողություններ ձեռնարկել։

Իսկ ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ապա նրանք ավելի շատ փաղաքշում են Անկարային ու աչք փակում թուրքական վայրագությունների առաջ՝ երկյուղելով նրանից, որ Թուրքիան կարող է իր տարածքում հանգրվանած միլիոնավոր միգրանտներին ուղղորդել դեպի Եվրոպա և եվրոպական երկրները փախստականներով հեղեղելու միջոցով ճգնաժամ հարուցել։ Բրյուսելն Անկարային անգամ միլիարդավոր եվրոների օժանդակություն է տրամադրում, որպեսզի թուրքական կառավարությունը լուծի փախստականներին վերաբերող խնդիրները, իսկ Թուրքիան, փախստականների համար տանելի պայմաններ ստեղծելու փոխարեն, նրանցից ու անելանելի վիճակում հայտնված այլ օտարերկրացիներից գրոհայինների ջոկատներ է հավաքում։ Եվ այն հանգամանքը, որ թուրքական քաղաքականությունը որևէ հակազդեցության չի հանդիպում, Անկարային հնարավորություն է ընձեռում ավելի բորբոքել նեոօսմանական նկրտումները և Մերձավոր Արևելքում իր սահմաններով մեկ ապակայունացնել իրավիճակը, ռազմական գործողություններ հրահրել, կիրառել վարձկաններին, ահաբեկչական ու ճգնաժամային օջախներ ստեղծել։

Ակնառու է նաև միջազգային հանրության լռությունն Ադրբեջանի մասով։ Այդ երկիրը ոչ միայն չի իրագործել նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության պահանջները և հետ չի վերադարձրել ռազմագերիներին, այլև համարձակվում է նոր ռազմական ագրեսիա նախաձեռնել և ոչ միայն օկուպացնել Հայաստանին պատկանող ինքնիշխան տարածքները, այլև նոր գերիներ վերցնել։ Բաքվում դաժանաբար խոշտանգում են հայ գերիներին, նրանց դատում են ու բացահայտ նսեմացնում նրանց արժանապատվությունը։ Սակայն գերիների վերադարձն ապահովելու նպատակով մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների ու քաղաքական գործիչների հայտարարություններից բացի ոչինչ չի ձեռնարկվում Ալիևի վրա ճնշում գործադրելու համար։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանն իր հանցագործ քայլերով խաթարում է Սյունիքի սահմանամերձ համայնքների բնակիչների բնականոն կյանքը, սպառնալիքներ ստեղծում սահմանամերձ գոտում մարդկանց կենսագործունեության համար, իսկ Արցախից բռնազավթած տարածքներում ոչնչացնում է հայկական պատմամշակութային կոթողները, վերացնում է հայկական հետքն ու կեղծում պատմությունը։

Այդ երկրի նախագահ Ալիևն էլ պարբերաբար ամբողջ աշխարհի առաջ հրապարակային սպառնալիքներ է հնչեցնում հայ ժողովրդի հասցեին ու ավելի բորբոքում հայության նկատմամբ ազգային թշնամանքն ու ատելությունը։ Բայց միջազգային հանրությունը այդպես էլ համարժեք արձագանքի չի արժանացնում Ալիևի վարչակարգի գործած հանցագործությունները։ Տարբեր երկրներ, միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ միջնորդները, հիմնականում հավասարության նշան են դնում ադրբեջանական ու հայկական կողմերի միջև։ Նույն՝ մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ համարվող Եվրոպան նույնիսկ որևէ մտադրություն չունի Ադրբեջանի ու Ալիևի նկատմամբ կոնկրետ պատժամիջոցներ սահմանել, քանի որ այդ երկիրն անցել է մարդու իրավունքների ոտնահարման բոլոր սահմանները։

Ու այս լռությունը քիչ չէ, բազմաթիվ երկրներ, միջազգային կազմակերպություններ ու ընկերություններ պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանին օգնելու ու Արցախից բռնազավթված տարածքներում ներդրումներ կատարելու հարցում։ Այնինչ, այսօր ամենաշատ օգնության կարիքն ունի Արցախի բնակչությունը, որը ադրբեջանական ագրեսիայի զոհ է դարձել։ Թերևս նրանց ամենից շատ Ադրբեջանի գազն ու նավթն է հետաքրքրում, ինչը փաստում է այն մասին, որ միջազգային հանրության ներկայացուցիչներն առաջնորդվում են ոչ թե համամարդկային սկզբունքներով, այլ միայն սեփական շահերով։ Ուստի Հայաստանը պետք է հույսը գլխավորապես իր վրա դնի ու միջազգային հանրության միջամտության պահով սին պատրանքներ չունենա։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха