Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կոնկրետ ի՞նչ են քննարկելու Ալիևն ու Փաշինյանը Բելգիայի մայրաքաղաքում․ «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru–ն «Ալիևն ու Փաշինյանը երկխոսությունը տեղափոխում են Արևմուտք. ինչո՞ւ և ինչի՞ համար» վերնագրով հոդվածում գրում է, որ Եվրոպական խորհրդի հայտարարությունն այն մասին, որ իր ղեկավար Շառլ Միշելին հաջողվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում համաձայնություն ձեռք բերել դեկտեմբերին կայանալիք Եվրամիության և Արևել յան գործընկերության գագաթաժողովի ժամանակ Բրյուսելում անձնական հանդիպման վերաբերյալ, առաջին մոտեցմամբ ընկալվում է որպես սենսացիա։ Եթե ամեն ինչ ստացվի, դա կլինի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դեմ առ դեմ երրորդ հանդիպումը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Նախորդ երկուսը կազմակերպվել էին Ռուսաստանի նախաձեռնությամբ և անցկացվել Մոսկվայում։

Ինտրիգն այստեղ այն է, որ, ըստ ամենայնի, Մոսկվայում նախապատրաստվում էր Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երրորդ հանդիպումը, որը պետք է համընկներ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ խաղաղության համաձայնագրի ստորագրման տարելիցի հետ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ մասին տեղեկությունը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել։ Միաժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ, իբր, Մոսկվան պատրաստվում է երկու երկրների սահմանազատման վերաբերյալ նոր փաստաթղթերի ստորագրման։ Սակայն պաշտոնական մակարդակով Երևանը կտրականապես հերքել է Բաքվի հետ բանակցություններ նախապատրաստելու փաստը։

Ուստի այնպիսի զգացողություն է առաջացել, որ Փաշինյանը հայ-ադրբեջանական կարգավորման բանակցային գործընթացում այլընտրանքային գործընկերներ է փնտրում։ Այդ զգացողությունն էլ ավելի է ուժեղացել այն բանից հետո, երբ նախ՝ Երևանում ակտիվացել են ընդդիմության բողոքի ցույցերը, և երկրորդ՝ ադրբեջանա-հայկական սահմանին տեղի են ունեցել ռազմական բախումներ, որոնք, ինչպես միշտ, դադարեցվել են Ռուսաստանի միջնորդությամբ: Ըստ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների Բաքվի կենտրոնի տնօրեն Էլդար Նամազովի, դա «խոչընդոտել է ինչպես Ալիևի և Փաշինյանի անձնական հանդիպման փորձը, այնպես էլ սահմանազատման և սահմանագծման մեկնարկի վերաբերյալ երկու երկրների կարևոր որոշումների ընդունումը»։

Իսկ հետո հաջորդել են արտառոց իրադարձություններ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի միջնորդությամբ Փարիզում տեղի են ունեցել հանդիպում և բանակցություններ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև։ Իրավիճակի անսովորությունը դրսևորվել է նրանով, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Բաքուն պահանջել է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը և բանակցային նախկին օրակարգը։ Հետևաբար, այն, որ Ալիևը որոշել է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը, կարող է կապված լինել նրա համար առաջացած որոշ նոր՝ առայժմ անհայտ պայմանների հետ։ Այս համատեքստում երկու երկրի ղեկավարների առաջիկա հանդիպումը Բրյուսելում ընկալվում է որպես երկու երկրի հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը ռուսականից արևմտյան հարթակ տեղափոխելու «ֆրանսիական գծի» շարունակություն։

Այստեղից էլ հարց՝ կոնկրետ ի՞նչ են քննարկելու Ալիևն ու Փաշինյանը Բելգիայի մայրաքաղաքում։ Այս առումով Եվրոպական խորհուրդը սկսել է խոսել այնպիսի ընդհանուր արտահայտություններով, ինչպես՝ «քննարկել տարածաշրջանային իրավիճակը և տարաձայնությունները հաղթահարելու ուղիները հանուն բարգավաճ և կայուն Հարավային Կովկասի»: Դժվար թե սահմանագծման և սահմանազատման հարց դրվի, քանի որ առանց Մոսկվայի մասնակցության դժվար է քննարկել այդ հարցը։ Միևնույն ժամանակ, Բաքուն կարծում է, որ դեռևս պարզ չէ, թե խորհրդային ո՞ր քարտեզները պետք է օգտագործվեն դրա համար։ Ադրբեջանական կողմը կցանկանար օգտագործել ԽՍՀՄ քարտեզները մինչև 1929 թվականը։ Նախ՝ հնարավոր է, որ որոշվեն երկու երկրների միջև ապագա խաղաղության պայմանագրի չափանիշները և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորությունը։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը կարծում է, որ Երևանը կարող է ասել. «Այո, մենք դեմ չենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, բայց Բաքուն պետք է լուծի Ղարաբաղի հայերի ինքնորոշման հարցը»: Այնուհետև, նրա կարծիքով, «Ադրբեջանի հետ սահմանների ճանաչման մասին պայմանագիր ստորագրելով՝ Հայաստանը մի կողմ կքաշվի, և նրա տեղը կզբաղեցնի ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն անմիջապես կվերադարձնի Ղարաբաղի կարգավիճակի հարցը բանակցային սեղան»։ Իսկ Ադրբեջանին չի բավարարում այդ դասավորվածությունը, քանի որ Հայաստանն իրավունք ունի վետո դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ցանկացած որոշման վրա և, հետևաբար, կազդի միջնորդական առաքելության վրա։

Զուլֆուգարովը նաև կարծում է, որ եթե Հայաստանը պնդի, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի արտատարածքային լինելու մասին՝ պատճառաբանելով, որ դա սովորական ճանապարհ պետք է լինի, ապա Բաքուն կարող է փոխել մոտեցումը Լաչինի միջանցքի նկատմամբ, որի անվտանգությունը ներկայումս ապահովում են ռուս խաղաղապահները, և սահմանապահ ու մաքսային ծառայության գործառույթները կանցնեն ադրբեջանական կառույցներին: Ինչպես տեսնում եք, խոսքը բարդ խնդիրների մասին է, որոնք կարող են լուծվել միայն խաղաղության ձգտման ընդհանուր գործոնի առկայության դեպքում։ Միևնույն ժամանակ, եթե վերադառնանք Բրյուսելում կայանալիք Ալիև-Փաշինյան հանդիպմանը, ապա դրա արդյունավետության մասին կարելի է դատել նրանով, թե ինչպես են կողմերը սկսել նախապատրաստվել գագաթաժողովին, և ինչպես են միջնորդները սկսելու գործել այդ ուղղությամբ։ Ինչպես այդ առնչությամբ գրել է ֆրանսիական կաթոլիկ «La Croix» թերթը, «Փարիզը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը, հնարավորություն ունի կատարել իր կարևոր պարտականությունը և փրկել համաշխարհային դիվանագիտությունը ձախողումից»։ Տեսնենք, թե ինչ կստացվի այդ ամենից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности