Բուլղարիայում Թուրքիայից եկած ավտոբուսը շրջվել է ու հրդեհվել. կա առնվազն 45 զոհ, այդ թվում՝ երեխաներ
МЕЖДУНАРОДНОЕԲուլղարիայում լույս նոյեմբերի 23-ը տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 45 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ։ Եվս յոթ մարդ հոսպիտալացվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել են Բուլղարիայի ՆԳՆ-ից։
Ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել է մոտ 50 ուղևոր և երկու վարորդ։ Ավտոբուսը, դեռ չպարզված պատճառներով, բախվել է արգելապատնեշին ու շրջվել։ Հաղորդվում է, որ զոհերը շատ են, քանի որ ավտոբուսում հրդեհ է բռնկվել, հայտնում է dw.com-ը:
Գրեթե բոլոր ուղևորները Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիներ են, սակայն զոհերի թվում կան Սերբիայի և Բելգիայի քաղաքացիներ։ Ավտոբուսը գրանցված է եղել Սկոպյեում։ Այն Թուրքիայից ժամանել է Բուլղարիա և ուղևորվել Հյուսիսային Մակեդոնիա։ Ավտովթարը տեղի է ունեցել մայրուղու՝ լեռնոտ հատվածում, որտեղ հաճախակի են պատահում վթարներ։