Ադրբեջանում ջրի հետ կապված լարված իրավիճակ է. Բաքուն նախատեսում է օգտագործել Արցախի օկուպացված տարածքների ջրային ռեսուրսները
МЕЖДУНАРОДНОЕՎերջին շաբաթներին Ադրբեջանում նկատված տեղումները նպաստել են ջրային ռեսուրսների ավելացմանը, սակայն, այնուամենայնիվ, երկրում պահպանվում է ջրի հետ կապված լարված իրավիճակը։ Այս մասին Ադրբեջանի Միլի Մեջլիսի լիագումար նիստում ասել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը՝ «2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
Նախարարի խոսքով` նախատեսվում է ջրային ռեսուրսների հետ կապված մի շարք միջոցառումներ իրականացնել։
«Օրակարգում է նաև օկուպացիայից ազատագրված տարածքների (Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներ - խմբ) ջրային ռեսուրսների օգտագործումը, ինչը կնպաստի նաև ջրի հետ կապված խնդիրների լուծմանը»,- ասաց ֆինանսների նախարարը։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



