Նոյեմբերի 16-ին ավելի մեծ թվով զինծառայողներ են գերեվարվել, քան մինչ այս հայտնել են. Փաշինյան
ПОЛИТИКАՉճշտված տվյալների համաձայն` 2021 թվականի նոյեմբերի 16-ին ավելի մեծ թվով զինծառայողներ են գերեվարվել, քան մինչ այս հայտնել են։ Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված, բայց այս տվյալները վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն։ Մի մասը, որ մենք մտածում ենք` զոհվել են, իրականում գերեվարված են` չճշտված տեղեկությունների համաձայն»,- նշեց ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով` կան նաև տվյալներ, որ գերիների մեջ կան վիրավորներ, որոնցից առնվազն մեկը թեթև վիրավոր չի եղել, ըստ էության գերեվարվել է մի իրավիճակում, երբ չէր կարող դիմադրել։
«Բոլորի վերադարձի ուղղությամբ մենք շատ ինտենսիվ աշխատում ենք»,– ասացՓաշինյանը։
Հիշեցնենք, որ ըստ պաշտպանության նախարարության` նոյեմբերի 16-ին Ադրբեջանի գործողությունների հետևանքով 13 զինծառայող է գերեվարվել։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



