Մենք շատ հզոր տեսք ունեինք․ Չավի
СПОРТ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է «Բենֆիկայի» հետ հանդիպումը (0-0)։
«Մենք շատ հզոր տեսք ունեինք, սա այն էր, ինչին ձգտում էինք: Միակ բանը, որ պակասում էր՝ գոլն էր: Եթե խփեինք, կասեին, որ «Բարսան» հիանալի խաղ անցկացրեց, թեև իսկապես այդպես էր: Մենք շարունակում ենք դրական տրամադրված մնալ, մեզ ևս մեկ խաղ է սպասվում:
Կարծում եմ՝ մենք հիանալի խաղացինք։ Մենք ցանկանում ենք տեսնել այս «Բարսելոնան». թիմը հասկանում է մեր գաղափարախոսությունը։ Միակ բանը, որ պակասում էր, գոլն էր։
Մենք «Բարսելոնան» ենք և պետք է հաղթենք. խոսքը միայն «Բավարիայի» հետ հանդիպման մասին չէ, այլ բոլոր: Հանդիպումների պետք է պատրաստվել նույն տրամադրվածությամբ, ինչ այսօր։ Չնայած ոչ-ոքիին, կարծում եմ, որ մենք այսօր շատ լավ խաղացինք»,- Չավիին է մեջբերում Marca-ն։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ «Բարսան» խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ընդամենը երկու միավորով առաջ լինելով «Բենֆիկայից»: