Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սա է «ապա­գան». նրանց հա­մար ամեն ինչ վա­ղուց ար­դեն որոշ­ված էր...«Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

tsargrad.tv-ն «Նիկոլ Փաշինյանը հանձնում է Հայաստանը ոչ թանկ. ո՞ւմ համար է աշխատում «գեղջուկ» վարչապետը» վերնագրով հոդվածում գրում է, որ 2018 թվականը ընդմիշտ իր արյունոտ հետքը կթողնի ժամանակակից Հայաստանի պատմության վրա ոչ պակաս, քան 2020 թվականը, որը աշխարհը հիշում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմով: 2018 թվականի ապրիլին էր երկրում իրականացվել «գունավոր հեղափոխություն», որը կոչվեց «թավշյա»։ Հազարավոր երիտասարդներ ուտում, խմում, իսկ ոմանք նույնիսկ քնում էին քաղաքի փողոցներում։ Երգեր, պարեր, ուտելիք ու թվացյալ ընտանեկան մթնոլորտ։

Ընտանեկան, բացի այն անեծքներից, որոնք ուղղվում էին գործող իշխանություններին: Եվ, իհարկե, տորթի վրայի գլխավոր «բալը», առանց որի «տոնը» չէր կայանա հենց Երևանի կենտրոնում, այն ժամանակ ընդդիմադիր լրագրող Նիկոլ Փաշինյանն էր… խոսքի օրինակ՝ առանց դիպլոմի: Այն ժամանակ մարդկանց չէին հետաքրքրում նրա հոդվածները, որտեղ նա բացահայտ գրում էր Արցախ կոչվող «բեռի» մասին և երկրի բոլոր դժբախտությունների մեջ մեղադրում արցախահայությանն ու հայտարարում «արցախյան կլանը» ոչնչացնելու անհրաժեշտության մասին։ Եվ եթե նույնիսկ դա անհեթեթություն էր թվում հայության ադեկվատ հատվածին, ոմանք անմիջապես բռնկվեցին հենց այդ կլանը ոչնչացնելու գաղափարով։ Հազարավոր երիտասարդ տղաներ վանկարկում էին «դըմբ, դըմբ, հու», թմբուկ խփում և չէին էլ կարող պատկերացնել, որ երկու տարի հետո կգնան ստույգ մահվան: Փաշինյանն իր ելույթներում պրոֆեսիոնալ կերպով մեղադրում էր նախկին կառավարիչներին գրեթե բոլոր մահացու մեղքերի մեջ և միաժամանակ բղավում, որ ինքը սիրում և պաշտում է հայ ժողովրդին. «Այո, դու ես լինելու վարչապետ, ոչ թե ես, այլ ԴՈՒ»:

Ավելի ու ավելի մտնելով ժողովրդի վստահության մեջ՝ նա կարողացավ հասնել իր նպատակին։ Բայց նրա օրակարգում չկային ո՛չ Արցախը, ո՛չ էլ հայկական բանակի արդիականացման հարցը։ Եվ չկային երկրի համար կարևորագույն խնդիրների կարգավորման սխեմաներ։ Ընդ որում, նրա երկրպագուներից ոչ մեկը, բացի էմոցիոնալ պոռթկումներից, հասարակ հարց չի տվել՝ կլինի՞ հետագա գործողությունների կոնկրետ ծրագիր, և, ընդհանրապես, ի՞նչ քաղաքական կուրսով է գնալու Փաշինյանը։ Եվ իզուր, քանի որ նրա միակ ծրագիրը, որով նա գործեց, նախկին իշխանություններին ուղղված բազմաթիվ մեղադրանքներն էին։ Ուրեմն, մի պարզ գյուղացի լրագրող իշխանության գալուց հետո ինքն իր հետաքննությունն անցկացրեց ու վճիռ կայացրեց. բանակ չկա, բոլոր զինվորները սովամահ են լինում, իսկ Արցախն ազատագրած հերոս-գեներալները դավաճաններ են։

Ավելի մեծ աղմուկի համար նա սկսեց Ղարաբաղյան առաջին պատերազմի հերոսներին քարշ տալ բանտեր, նրանցից մի քանիսի գործերն, ի դեպ, դեռ քննվում են դատարաններում։ Եվ ի՞նչ արեց նա իբր «սոված» զինվորի համար. ելակ տվեց հայոց բանակին: Այո, հենց ելակ, որ հայ-ադրբեջանական սահմանին կանգնած տղերքն իրենց Եվրոպայում զգան։ Բայց նրանցից շատերի համար, ցավոք, այդ ելակը ճակատագրական եղավ։ Այսինքն, 2020 թվականի աղետը չի սկսվել միայն անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին։ Հազարավոր երիտասարդներ ու աղջիկներ, հսկայական թվով կամավորներ գնացին սահման։ Համարձակ, երիտասարդ, հաղթական ավարտի հավատով նրանք կարող էին կրկնել Ղարաբաղյան առաջին պատերազմի վետերանների գործը։ Եվ նրանք դա արեցին, բայց նրանց համար ամեն ինչ վաղուց արդեն որոշված էր։ Հայաստանը, ավելի ճիշտ՝ նրա իշխանությունը 44 օր վստահեցնում էր. «Հաղթելու ենք»:

Եվ մի օր ուղղակի հայտարարեցին, որ, գիտե՞ք, Շուշի բերդաքաղաքի նկատմամբ կորցրել ենք վերահսկողությունը։ Դրանից հետո Ղարաբաղի հարցի լիակատար տապալման մասին Փաշինյանի պարզաբանումները ագրեսիվ, անընթեռնելի ու անհասկանալի էին։ Օրինակ՝ սկզբում նա պնդում էր, որ զինվորականներն են լքում իրենց դիրքերը։ Հետո, ի պաշտպանություն իրեն, նա մեղադրեց «Իսկանդերներին» միայն 10 տոկոսով պայթելու մեջ, որն էլ ավելի բարձրացրեց ագրեսիվ տրամադրությունների ալիքը։ Փաստն այն է, որ ժողովրդին զայրացրել էր այն, որ իրենց առաջնորդը կառուցողական փաստարկների փոխարեն մեղքը գցում է տեխնոլոգիայի վրա։ Արցախյան պատերազմից հետո փողոցներում մարդիկ արդեն պահանջում էին նրա հրաժարականը, և այդ ինքնակոչ փրկչին ոչ ոք արդեն կուռք չէր դարձնում, ինչպես ընդամենը երկու տարի առաջ էր։ Սա, իհարկե, մեծ հարված էր «ժողովրդական» վարչապետի համար։ Սկսվեցին զանգվածային ձերբակալություններ, ոստիկանները ծեծում էին կանանց և հարձակվում պատերազմի հերոսների վրա։

Համոզվելով, որ խոսքի ազատություն ու ժողովրդավարություն քարոզող վարչապետն այլևս երկրպագության առարկա չէ, կառավարությունը որոշեց, որ պետք է պատժել նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվում «ժողովրդականի» մասին։ Ահա թե ինչպես է օրենք ընդունվել իշխանություններին քննադատելու մասին, ըստ որի, կարելի է ազատազրկել սոցցանցերի օգտատերերին։ Օրենքի ձևակերպումն այնքան անորոշ է, որ անգամ առողջ քննադատության համար մարդիկ կարող են բանտ նստել։ Ուրեմն, ինչպե՞ս նախկինում եվրոպական արժեքներով ու երազանքներով ապրող Փաշինյանը կարողացավ վերածվել մի մարդու, որն սկսել է մարդկանց բանտարկել Facebook-ում մեկնաբանությունների համար։

Իսկ ու՞ր մնաց հայ հասարակության ժողովրդավարությունը և եվրոպականացումը։ 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո Փաշինյանը որոշեց բացել «խաղաղության դարաշրջան»: Բայց միայն հարց է առաջանում՝ ո՞ւմ հետ, ո՞ւմ կյանքի հաշվին, հայերը դեռ որքա՞ն պետք է այրեն իրենց տներն ու հույսերը, ինչո՞ւ է այս տարվա մայիսի 12-ից թշնամին ինքնիշխան պետության տարածքում, դեռ քանի՞ բնակավայր կհայտնվի թշնամու շրջափակման մեջ։

Այսպիսով, այն ի՞նչ «ապագա կա»-ի մասին էր խոսում Փաշինյանը: Անհասկանալի է: Արդյո՞ք հայերը պատկերացրել են այս «ապագան», և արդյո՞ք այսպիսին է «խաղաղության դարաշրջանը»: Այս հարցերը դեռ երկար կմնան անպատասխան մի երկրում, որտեղ առողջապահության նախարարը բժշկական կրթություն չունի, արտգործնախարարը դիվանագետ չէ, պաշտպանության նախարարը զինվորական չէ և այլն։ Սա է «ապագան»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха