Հայաստանը դիմել է Ռուսաստանին Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում միջնորդելու խնդրանքով. Զախարովա
ПОЛИТИКАՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Հայաստանը դիմել է Մոսկվային Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդելու խնդրանքով:
«Կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին Երևանի և Անկարայի միջև հարաբերություններում միջնորդության աջակցության խնդրանքով: Ռուսաստանը հետաքրքրված է և ջանքեր է գործադրել՝ ուղղված հայ-թուքրական հարաբերությունների կարգավորմանը: Մեր երկիրը պատրաստ է հետագայում ևս դրան աջակցել: Տվյալ գործընթացի գործարկումը մեր կարծիքով անմիջականորեն կնպաստեր տարածաշրջանում հասարակության առողջացմանը և բարիդրացիության ու երկխոսության ձևավորմանը, ինչն այժմ հատկապես արդիական է», - ասել է Զախարովան:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



