Հայաստանի օդային տարածքով թռիչքներ կատարող ադրբեջանական ավիաընկերությունը պրովոկացիոն հրապարակում է կատարել
ОБЩЕСТВОԱդրբեջանական օդանավները շարունակում են Հայաստանի օդային տարածքով թռիչքներ իրականացնել Բաքվից դեպի Նախիջեւան։ Ադրբեջանական «AZAL» ավիաընկերությունը սոցցանցերի իր էջում երկնքից արված լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Սևանա լիճն ու Արարարատ լեռը:
Լուսանկարին կից արված գրառման մեջ Սևանի փոխարեն օգտագործված է ադրբեջաներեն «Գոյչա» անվանումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «ամբողջ Զանգեզուրն իրենց պատմական հողն է, որտեղ իրենք վերադառնալու են»:
«Մեր հայրենի երկիրը Զանգեզուրն է, մեր հայրենի երկիրը՝ Գոյչա (Սևան), Իրևան (Երևան): Մենք, իհարկե, կվերադառնանք», - ասել էր Ալիևը:

1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



