Վարդենիսում Մոնթե Մելքոնյանի ծննդյան առթիվ հուշարձան և պուրակ է բացվել
ОБЩЕСТВОՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 64-ամյակի կապակցությամբ Վարդենիս համայնքի խաղաղության հրապարակում տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանի հուշարձանի և համանուն պուրակի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք Վարդենիսի համայնքապետարանից։
«Վարդենիս համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Այսօր՝ նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 64-ամյակի կապակցությամբ Վարդենիս համայնքի խաղաղության հրապարակում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի և համանուն պուրակի բացման հանդիսավոր արարողությունը:
Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի բարձր հովանավորությամբ, Վարդենիսի համայնքապետարանի և քաղաքացի Գևորգ Գապոյանի նախաձեռնությամբ և համատեղ ֆինանսավորմամբ կառուցված պուրակի և հուշարձանի բացումը նախատեսված էր անցկացնել դեռևս անցյալ տարվա ընթացքում, սակայն հետաձգվեց՝ պայմանավորված կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ այնուհետև Արցախյան 44-օրյա պատերազմով:
Արարողության մեկնարկին Վարդենիս համայնքի ղեկավար՝ Արամ Մելքոնյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ՝ Հայկ Պետրոսյանը և Գևորգ Գապոյանը կտրեցին պուրակի ժապավենը և իջեցրին սավանը՝ պաշտոնապես բացելով կիսանդրին, այնուհետև հանդես եկան հիշատակի եւ ոգեկոչման խոսքերով:
Զինվորականների կողմից ծաղկեպսակ զետեղվեց հուշարձանի առջև, որից հետո Արցախյան 90-կանների, քառօրյա և 44-օրյա պատերազմներում հերոսաբար զոհված քաջորդիների հիշատակին մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի Վարդենիսի և տարածաշրջանի հոգևոր հովիվ, քահանա Տեր-Տարոն Հունանյանի:
Արարողությանը ներկա էին հուշարձանի նախագծման հեղինակ, ճարտարապետ Համլետ Գասպարյանը, քանդակագործ՝ Արթուր Շահինյանը, վերջինս ևս հանդես եկավ խոսքով, ներկա էին նաև կառույցների ղեկավարներ, հյուրեր, վարդենիսցիներ:
Արարողությունը եզրափակեցին Վարդենիս համայնքի հանրակրթական դպրոցների սաները՝ հանդես գալով Մոնթե Մելքոնյանի հեղինակային խոսքերով»,- ասված է հրապարակման մեջ:
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
3
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
4
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»
5
Безопасная авантюра без «парашюта». «Паст»



