Մեծ Բրիտանիան ռազմատեխնիկա է ուղարկում Գերմանիա՝ դիմակայելու վտանգին Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիան նախատեսում է հարյուրավոր ռազմական տեխնիկա ուղարկել Գերմանիա՝ Ռուսաստանի հետ հիպոթետիկ պատերազմի բռնկման դեպքում պատրաստ լինելու համար: Այս մասին գրում է The Times պարբերականը՝ հղում անելով ցամաքային զորքերի հրամանատար, գեներա-լեյտենանտ Ռալֆ Վուդդիսին:
Բանակի մասշտաբային վերափոխումների ֆոնին Լոնդոնը մտադիր է 3 նոր ռազմաբազա կառուցել, որոնք տեղակայված կլինեն Գերմանիայում, Քենիայում և Օմանում:
«Յուրահատուկ ուշադրություն եմ դարձնում Գերմանիային, ուր մենք զգալի թվով զրահատեխնիկա ենք տեղափոխում»,- նշել է հրամանատարը՝ հավեելով, որ դա կհեշտացնի լրացուցիչ ուժերի ուղարկումը Լա Մանշ նեղուցով:
Նրա խոսքով՝ նոր ստորաբաժանումները կներառեն Challenger 3 տանկերի կատարելագործված տարբերակները, Boxer զրհափոխադրիչները, Ajax թրթուրավոր մարտական մեքենաները, հրետանային զենք և ականների հայտնաբերման միջոցներ ու անօդաչուներ:
Ենթադրվում է, որ ավելի քան 250 մարդուց կազմված անձնակազմ կտեղակայվի այնտեղ՝ Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում: