ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի բնակիչներին եւ վերաբնակներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Այսօր Ասկերանի շրջանի Խնածախ բնակավայրում իրականացվել է մարդասիրական ակցիա, որի ընթացքում երկու բազմազավակ ընտանիքների տրամադրվել են մթերային եւ կենցաղային հավաքածուներ, գազի վառարաններ: Ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրամադրվել է մեկական ծածկոց, հագուստ եւ կոշիկ։ Դպրոցի 1-5-րդ դասարանների 40 աշակերտ ստացել են անհատական նվերներ՝ ուսապարկի եւ դպրոցական գրենական պիտույքների տեսքով։ Գյուղի բնակիչներին մոտ մեկ տոննա հագուստ եւ կոշիկ են բերել եւ տրամադրել գյուղի բոլոր կարիքավոր բնակիչներին»,-հայտարարել է մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին։
Մարդասիրական ակցիայի շրջանակներում ռուս խաղաղապահներն ու բարերարներն օգնություն են ցուցաբերել Խնածախի ավելի քան 800 բնակիչների:
«Այսօր մենք հերթական համատեղ ակցիան անցկացրեցինք ռուսական խաղաղապահ զորախմբի եւ «Մերսի» բարեգործական ասոցիացիայի հետ։ Ակցիան անցկացվել է Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում։ Գյուղում մոտ 900 մարդ է ապրում։ Նախեւառաջ մարդասիրական օգնություն է տրամադրվել ծայրահեղ կարիքավոր ընտանիքներին, դրանք երկուսն են։ Տրամադրվել են կենցաղային պարագաներ, ծածկոցներ, վառարաններ, կոշիկներ։ Հետո մոտեցան առաջին-հինգերորդ դասարանի երեխաները, որոնց տրամադրվեցին գրենական պիտույքներ եւ ուսապարկեր»,-ասել է «Մերսի» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ ԱԱլեսյա Պոդոլսկայան։
Մարդասիրական բեռները Ռուսաստանից տեղափոխվել են ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով, իսկ Հայաստանի Էրեբունի ռազմական օդանավակայանից Արցախի տարածք են հասել ռուսական խաղաղապահ զորակազմի ավտոմոբիլային տրանսպորտով: