Կորոնավիրուսի նոր «ամենավտանգավոր» հիմնամանրէով վարակման առաջին դեպքը գրանցվել է Իսրայելում
ОБЩЕСТВОԻսրայելում հայտնաբերվել է կորոնավիրուսի B.1.1.529 նոր հիմնամանրէով վարակման առաջին դեպքը: Գիտնականներն այս տեսակն արդեն անվանել են ամենավտանգավորը բոլոր գոյություն ունեցող հիմնամանրէներից:
Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով Իսրայելի առողջապահության նախարարությանը, վիրուսը հայտնաբերվել է Մալավիից վերադարձած քաղաքացու մոտ:
«Աֆրիկայի հարավի մի շարք երկրներում հայտնաբերված հիմնամանրէով վարակման դեպք է գրանցվել Իսրայելի քաղաքացու մոտ, որը վերադարձել է Մալավիից: Բացի այդ, կա կասկած ևս երկու քաղաքացու առնչությամբ, որոնք վերադարձել են արտասահմանից: Ներկա պահին նրանք մեկուսացման մեջ են, սպասում են թեստերի պատասխանին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



