Մաքրեք և թարմացրեք մահճակալների ներքնակներն ընդամենը 1 բաղադրիչով
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Օհայոյի համալսարանի գիտնականների կատարած հետազոտությունների համաձայն, մահճակալների ներքնակներում կան ավելի քան 10մլն փոշու մասնիկներ և գրեթե նույն քանակությամբ ոջիլներ։ Այս երկուսն էլ շատ ալերգիկ են, սակայն առողջության համար առավել վտանգավոր են ոջիլները, որոնք գրգռում են ոչ միայն մեր մաշկը, այլ նաև մեր թոքերը։
Իսկ ինչպե՞ս մաքրել ներքնակները
Մահճակալների ներքնակները մաքրելու համար կա մի պարզ միջոց, որը նաև կթարմացնի այն։ Ձեզ անհրաժեշտ է ընդամենը խոհանոցային սոդա։
Սպիտակեղենը հավաքեք ներքնակների վրայից և սոդան ցանեք ամբողջ մակերեսով։ Սոդան հեշտությամբ կարելի է ցանել մաղի միջոցով։ Կարելի է ցանել նաև մի քանի կաթիլ նարդոսի յուղ։
Սոդան թողնել ներքնակների վրա մի քանի ժամ, այնուհետ մաքրել փոշեծծիչով։ Սոդան հեռացնում է ողջ խոնավությունը և կեղտը։ Նարդոսի յուղն էլ իր հերթին թարմություն է հաղորդում ներքնակներին։
Համոզվեք, որ ներքնակներն ամբողջությամբ չոր են, մինչև սպիտակեղենով կծածկեք այն։
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



